Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանական ծագումով ամերիկացի Ադիլ Բագիրովը 250 հազար դոլար է ստացել Ադրբեջանի օգտին լոբբինգ անելու համար. Հարութ Սասունյան

Իմ անցյալ շաբաթվա հոդվածում՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի օգտին լոբբինգի համար գաղտնի ֆինանսավորման մասին, ես անդրադարձել էի այն վարձատրությանը, որը տրվել է «նախագահ Ալիևի հետ սերտ կապեր ունեցող նավթի և գազի հարցերով ազդեցիկ մի խորհրդատուի, որն իրեն ներկայացնում է որպես գաղթականի հաջող պատմություն ունեցող և ապրում է Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում, միևնույն ժամանակ լոբբինգ է անում ԱՄՆ-ի կառավարությանը իր հայրենիքի օգտին»:

Ադրբեջանական ծագումով ամերիկացի Ադիլ Բագիրովը 250 հազար դոլար է ստացել Ադրբեջանի օգտին լոբբինգ անելու համար. Հարութ Սասունյան

Ադրբեջանական ծագումով ամերիկացի Ադիլ Բագիրովը 250 հազար դոլար է
ստացել Ադրբեջանի օգտին լոբբինգ անելու համար. Հարութ Սասունյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ջոնի Ռեյթը, OCCRP.org (Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի) համացանցային կայքում հրապարակված իր «Բաքվի մարդը Ամերիկայում» հոդվածում, մանրամասներ է ներկայացրել Ադիլ Բագիրովի գործունեության և խոշոր վարձատրության մասին, որ նա ստացել էր ադրբեջանական աղբյուրներից՝ Միացյալ Նահանգներում Ադրբեջանի օգտին լոբբինգ անելու համար:
Ռեյթը հաղորդել է, որ Բագիրովը՝ «ադրբեջանական սփյուռքի ակտիվ անդամներից մեկը, ստացել է 253 150 դոլարի փոխանցում ամիսներ անց այն բանից հետո, երբ Հյուսթոնում գտնվող իր ղեկավարած «ԱՄՆ ադրբեջանցիների ցանց» կազմակերպությունը համաժողով է կազմակերպել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, որին մասնակցել են Կոնգրեսի 10 անդամներ: Գործուղումը լայն քննադատության է արժանացել և հետաքննվել Ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովի կողմից՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության գաղտնի ֆինանսավորման պատճառով.... Բագիրովի ստացած գումարների իրական ծագումն անհայտ է՝ թաքնվածմգաղտնի, կեղծ ընկերությունների հետևում: Սակայն կան բավարարմապացույցներ, որ դրանց հետևում կանգնած է ավտորիտար երկրի իշխող վերնախավը»:
Բագիրովը, որը «օգնել է նաև Վաշինգտոնում կայացած այլ ամերիկա-ադրբեջանական համաժողովների կազմակերպմանը, բազմիցս վկայություններ է տվել Ներկայացուցիչների պալատի առջև հօգուտ Ադրբեջանի ԱՄՆ ռազմական օգնություն տրամադրելու համար, ծառայել է որպես Կոնգրեսի ադրբեջանական խմբի համակարգող և կարևոր տեղ է զբաղեցրել Հյուսթոնում գտնվող ընկերությունում, որը պնդում է, թե կազմակերպել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի այցը Սպիտակ տուն», գրել է Ռեյթը:
Բագիրովը և նրա ընտանիքը մեծ կապեր ունեն նախագահ Իլհամ Ալիևի հետ, որը նրան պարգևատրել է մեդալով՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի օգտին իր մատուցած ծառայությունների համար: Այնուամենայնիվ, Բագիրովը չի գրանցվել որպես լոբբիստ, ինչպես պահանջվում է ԱՄՆ օրենքով՝ համաձայն «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի (FARA): Երբ OCCRP-ի լրագրողները դիմել էին Բագիրովին, նա ասել էր, որ իրենց գործը չէ, թե որտեղից է վարձատրվել:
Բագիրովը Միացյալ Նահանգներ տեղափոխվել է 16 տարեկանում: Նա ավարտել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանը՝ միջազգային հարաբերությունների և բիզնեսի կառավարման գծով: Հետագայում նա քաղաքագիտության դոկտորի կոչում է ստացել Մոսկվայում: Հետաքրքիր է, որ Բագիրովը ընտրվել է Դեյթոնի դպրոցի խորհրդի անդամ, այդ պաշտոնը զբաղեցնելով մինչև 2017 թվականը և պաշտոնաթող է եղել իր ժամկետից ավելի քան մեկ ամիս առաջ, երբ ակտիվիստ Դեյվիդ Էսրատին հայտնաբերել է, որ նա կեղծել է իր բնակության հասցեն:
Ռեյթը բացահայտել է, որ Բագիրովի ղեկավարած Turbillion LLC խորհրդատվական  ընկերությունը ստացել է 253 150 դոլար վարձատրություն Hilux Services կեղծ ընկերությունից, որը «ադրբեջանական լվացքատան» մաս է կազմում: Turbillion-ը գրանցված է Վայոմինգում՝ «մի նահանգ, որը հայտնի է այն մարդկանց շրջանում, որոնք ցանկանում են ստեղծել գաղտնի ընկերություններ՝ հարկերից ազատ խթանների և գաղտնիության ապահովման պատճառով»: Վայոմինգում գտնվող և Բագիրովի կողմից վերահսկվող մեկ այլ՝ Nobel Brothers Pictures LLC անվամբ ընկերությունը իբր հոլիվուդյան ֆիլմ է արտադրում ադրբեջանական նավթային արդյունաբերության պատմության մասին»:
Բագիրովի կողմից 253 150 դոլար ստանալուց վեց ամիս առաջ, Հյուսթոնում գտնվող շահույթ չհետապնդող նրա «ԱՄՆ ադրբեջանցիների ցանցը» (USAN) «օգնել է «երկօրյա համաժողով կազմակերպել Բաքվում՝ «ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները. ապագայի տեսլականը» թեմայով: Ռեյթը պարզել է, որ USAN-ը նաև երկու այլ համաժողով է կազմակերպել Վաշինգտոնում:
«Բաքվում 2013 թ. հանդիպմանը ներկա են եղել ԱՄՆ Կոնգրեսի 11 անդամներ, որոնցից տասը վճարվել են դրա համար, իսկ 30-ից ավելի նրանց աշխատակիցները, որոնց «Վաշինգտոն փոստի» ձեռք բերած Կոնգրեսի Էթիկայի գրասենյակի գաղտնի զեկույցի համաձայն, շռայլորեն նվիրել են մետաքսե շարֆեր, բյուրեղապակյա թեյի սպասքներ և ադրբեջանական գորգեր՝ 2500-10000 դոլար արժողությամբ», հաղորդել է Ռեյթը:
Բացի այդ, Բագիրովը աշխատել է կոնգրեսական Կուրտ Ուելդոնի (հանրապետական, Փենսիլվանիա) համար որպես հատուկ խորհրդական Ռուսաստանի և նախկին Խորհրդային Միության հարցերով: Ուելդոնը իր պաշտոնը կորցրել է 2006-ին՝ «Արդարադատության դեպարտամենտի կողմից նրան հետաքննելուց հետո, նրա դստեր լոբբիստական ընկերությանը ենթադրաբար գրեթե մեկ միլիոն դոլարի խորհրդատվական պայմանագրերի ուղղորդման համար, ռուսական երկու ընկերություններից և սերբական մի հիմնադրամից», հայտնել է Ռեյթը: 2004 թ. Ուելդոնը ստեղծել է Ադրբեջանի կոնգրեսական խումբը, գործընկեր կոնգրեսական Սոլոմոն Օրտիզի (դեմոկրատ, Տեխաս) հետ միասին, որը հետագայում աշխատել է որպես լոբբիստ Ադրբեջանի համար: Բագիրովը «աշխատել է որպես խմբի համակարգող և ենթադրվում է, որ 2003 և 2004 թթ. Կոնգրեսի պատվիրակությունների հետ ճամփորդել է դեպի նախկին Խորհրդային Միություն»:
Բացի այդ, Ռեյթը հայտնել է, որ «2008-ից մինչև 2016  թվականն ընկած ժամանակահատվածում, Բագիրովին նաև գրեթե ամեն տարի հրավիրել են՝ օտարերկրյա տնտեսական և ռազմական օգնության բյուջեներ առաջարկելու Ադրբեջանի և Հայաստանի համար Ներկայացուցիչների պալատի պետության, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների ենթահանձնաժողովին: Մի քանի տարի, USAN-ի և Բագիրովի մեկ ուրիշ ոչ առևտրային կազմակերպության՝ Ղարաբաղի հիմնադրամի այլ ներկայացուցիչներ ևս վկայություն են տվել»: Կոնգրեսում տված իր վկայություններում Բագիրովը կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին զրոյացնել Հայաստանին տրվող օգնությունը, մինչդեռ խնդրելով, որ Ադրբեջանը ստանա 26 միլիոն դոլար USAID-ից և 3,9 միլիոն դոլար ռազմական օգնություն:
Բագիրովը նաև միջազգային կապերի գծով գործադիր փոխնախագահ է եղել Համաշխարհային ռազմավարական էներգետիկայի կազմակերպությունում, որը Հյուսթոնում գտնվող ընկերություն է և առաջարկում է «ուժեղ գործարար և քաղաքական կապեր»՝  հեռանկարային հաճախորդներին օգնելու օգտվել ածխաջրածնի զարգացման ընձեռած հնարավորություններից «քաղաքականապես բարդ երկրներում», այդ թվում՝ Ադրբեջանում:
ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտից պետք է պահանջել, որ հետաքննի Ադրբեջանի օգտին Միացյալ Նահանգներում Բագիրովի չգրանցված լոբբիստական գործունեությունը, պարզելու համար, թե արդյոք որևէ անօրինական գործողություն է կատարվել...
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search