Artsakhpress

Մշակույթ

Նախապատրաստական փուլում են Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի նկարահանումները

Արմատներով արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի անգլերեն լեզվով «Դրախտի դարպասը» («Gate to Heaven») ֆիլմի նկարահանումները նախապատրաստական փուլում են:

Նախապատրաստական փուլում են Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի նկարահանումները

Նախապատրաստական  փուլում  են  Ջիվան  Ավետիսյանի   «Դրախտի  դարպասը»   ֆիլմի   նկարահանումները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս  մասին   «Արցախպրես»-ի   թղթակցի    հետ  զրույցում  ասել  է   Ջիվան  Ավետիսյանը:
Նրա    խոսքով՝      իր    հետ   Արցախում  են   Ֆիլմի   նկարահանման    հիմնական   կազմը, այդ  թվում՝  լիտվացի    բեմադրող   օպերատորը:
Խոսելով   տարվող  աշխատանքների  մասին՝  Ջ.  Ավետիսյանն  ասել է, որ  ներկայումս  ֆիլմի   նկարչական  թիմն  Ասկերանի   շրջանի  Հարավ  գյուղում    պատրաստում է  նկարահանումների տեղանքները՝ կառուցելով ֆիլմի տեսարաններին համապատասխան էքստերիերները և ինտերիերները: Իսկ օպերատորական թիմը ռեժիսորի հետ աշխատում է ֆիլմի կադրավորումների վրա: Հարավ  գյուղում  արդեն   պատրաստ   են  մի   շարք   դեկորացիաներ:
Առաջիկա մեկ ամսվա ընթացքում, իրենք զբաղվելու են նաև ֆիլմում քաղաքացիների հավաքագրմամբ՝ ովքեր ցանկություն կունենան մասնակցել  ֆիլմի նկարահանումներին։
«Ֆիլմի  նկարահանումներն  ավարտվելու  են   օգոստոսի    վերջին: Իսկ   սեպտեմբերից   ֆիլմի      աշխատանքները   կշարունակվեն      Եվրոպայում: Ֆիլմն ամբողջությամբ   կավարտենք  2019  թվականի   գարնանը:
«Դրախտի  դարպաս»-ում նկարահանվում  են    օտարերկրյա  հայտնի   դերասաններ  Լիտվայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, որոնց թվում է նաև Ֆիլմի  գլխավոր  հերոսուհի Տատյանա Սպիվակովան, ինչպես նաև Նյու Յորքում  ապրող   մեր  հայրենակցուհի  Նաիրա  Զաքարյանը»,- ավելացրել  է  Ջ.  Ավետիսյանը:
Ըստ   կինոռեժիսորի՝   ֆիլմը  մարդու  մասին  է, պատերազմական  լրագրողի,  ով  իր   կյանքի  ընթացքում  թույլ  է  տվել մի  սխալ,  որն  իրեն  տանջում  է     ողջ   կյանքի   ընթացքում:  Ֆիլմի   դեպքերը   տեղի  են  ունենում ապրիլյան  քառօրյա   պատերազմի  օրերին, որտեղ     առկա   են    ռոմանտիզմն  ու   դրամատիզմը, մարդկային  հոգեկան    աշխարհի   խնդիրները:
Ջ.  Ավետիսյանն ընդգծել է նաև, որ ֆիլմի նպատակը՝  Արցախը միջազգային  հարթակներում   ճանաչելի   դարձնելն  է: 
Ֆիլմի  նկարահանումներին    աջակցում  են   ԱՀ  կառավարությունը,   ԱՀ  մշակույթի, երիտասարդության   հարցերի   և  զբոսաշրջության   նախարարությունը, ԱՄՆ-ում գործող «Artsakh Arts and Cultural Foundation»-ը:
Ըստ  ընթացիկ տարվա  մայիսի 2-ին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի, զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանի և «Ֆիշ Այ Արթ» մշակութային հիմնադրամի տնօրեն Ջիվան Ավետիսյանի միջև կնքված  համագործակցության հուշագրի՝  հիմք  է  դրվել  բացառապես   արդյունավետ, կառուցողական  և   ճիշտ  աշխատանքի   ձև, որը     բավականին   մեծ  ազդեցություն  է  ունենալու   «Դրախտի  դարպասը»   ֆիլմի  նկարահանումների  վրա:
Ջ. Ավետիսյանը   նշել  է   նաև, որ  Հայաստանի  ազգային    կինոկենտրոնի   աջակցությունը   ևս  շատ  կարևոր  է ֆիլմի  համար, որն  իրենք, ցավոք,  մինչ  այսօր դեռևս  չունեն: 
Արցախում   գտնվող   «Artsakh Arts and Cultural Foundation»-ի  հիմնադիր  Գարո  Մադենլյանն  էլ    մեզ  հետ  զրույցում   ասել  է, որ   իրենք    շարունակում  են   աջակցել    Ջիվան  Ավետիսյանի      ֆիլմերի   նկարահանումներին:
Նա   նշել  է, որ ավելի վաղ,  ԱՄՆ-ում՝ «Ալեքս» կինոթատրոնում, «Artsakh Arts and Cultural Foundation»-ի շնորհիվ կազմակերպվել էր  «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունը:
Խոսելով     «Դրախտի  դարպասը»    ֆիլմի      աջակցության  մասին՝   մեր  զրուցակիցն  ավելացրել է, որ   իրենք խոստացել   են   50   հազար   դոլար    տրամադրել  Ջ. Ավետիսյանի   ֆիլմի    նկարահանման   համար: 
«ԱՄՆ-ում մի   շարք     միջոցառումներ  ենք   շարունակում  իրականացնել, որոնց  ժամանակ   հավաքագրված    գումարները  ևս   կուղղվեն    ֆիլմի  նկարահանումներին»,-ասել   է  Գ. Մադենլիանը:
Անդրադառնալով   Ջ. Ավետիսյանի    նկարահանած    ֆիլմերին՝    Գ. Մադենլյանն   ասել է, որ,   դրանք     բավականին  բարձր   մակարդակով  են   ներկայացված: 
Ըստ   Գ. Մեդինլյանի՝   կինոռեժիսորն   իր   ստեղծած   ֆիլմերով  կարողանում  է      աշխարհին  ներկայացնել  Արցախը, նրա հերոսական   պատմությունը:
Ջ.  Ավետիսյանի    Ֆիլմերով  Արցախը   ճանաչելի    և  հասու  է   դառնում    աշխարհին:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search