Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 7-ին այցելել է Արցախի Հանրապետության պետնախարարի աշխատակազմ ու ֆինանսների նախարարություն եւ համապատասխան գերատեսչությունների աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ ղեկավարներին:
Բակո Սահակյանը ներկայացրել է ԱՀ նորանշանակ պետնախարարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Նախագահ Սահակյանը Գրիգորի Մարտիրոսյանին եւ Արթուր Հարությունյանին, մաղթել է արդյունավետ աշխատանք:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին երկարամյա աշխատանքի համար՝ նրան ցանկանալով հաջողություններ: