Artsakhpress

Հասարակական

Հաստատվել է «Ղարաբաղ Տելեկոմ»-ի նոր՝ իջեցված սակագները

Այսօր՝ հունիսի 8-ին, ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (ԱՀ ՀԾՏՄԿՊ) նիստին հաստատվել են ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կողմից սահմանված հեռախոսակապի նոր իջեցված սակագները:

Հաստատվել է «Ղարաբաղ Տելեկոմ»-ի նոր՝ իջեցված սակագները

Հաստատվել է «Ղարաբաղ Տելեկոմ»-ի նոր՝ իջեցված սակագները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏհունիսի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանը նշել է, որ այսօրվա նիստը մայիսի 23-ին լրագրողների հետ ունեցած հանդիպման շարունակությունն է:
 
«Մենք շարունակելու ենք սակագների իջեցումը՝ հավասարակշռելով մեր եկամուտներն ու ծախսերը: Կհայտարարենք նաև նոր փաթեթների մասին, որոնք թույլ կտան մեր բաժանորդներին խնայել իրենց տնտեսական հեռահաղորդակցության բյուջեն 20-90 %-ով»,- ասել է Կ. Օդաբաշյանը:
 
Ընկերության գլխավոր տնօրենը ներկայացրել է առաջարկվող փոփոխությունները, մասնավորապես՝ հետվճարային բաժանորդների համար զանգերը դեպի «Ղարաբաղ Տելեկոմ» -ի բջջային և անշարժ ցանց, դեպի ՀՀ բջջային ցանցեր, դեպի ՀՀ անշարժ ցանցեր կնվազեն 15 %-ով: Ինչ վերաբերում է կանխավճարային բաժանորդներին, ապա զանգերը դեպի «Ղարաբաղ Տելեկոմ»-ի բջջային և անշարժ ցանցեր, զանգեր դեպի ՀՀ բջջային ցանցեր և դեպի ՀՀ անշարժ ցանցեր ևս կնվազի 15 %-ով: Կարևոր նվազումներից է լինելու նաև 50 %-ով հետվճարային քարտերի ամսավճարի իջեցումը, որն այսօր կազմում է 1000 դրամ:
 
«Ռոումինգի հարցը ևս քննարկվում է, սակայն այն կախված չէ միայն մեզանից: Հայաստանում կա 3 օպերատոր, որոնց հետ արդեն իսկ համագործակցում ենք: Հուսով եմ՝ մինչև տարեվերջ պետք է կարողանանք հայտարարել ռոումինգի նոր սակագնային քաղաքականության մասին: Այսօրվա 3-րդ սերնդի համացանցը, որ ունի 50 ՄԳ արագություն, հզորանալու է՝ դառնալով 500 ՄԳ: Մեր երրորդ ցանցի 20 կայանների թիվը առաջիկա 18 ամիսների ընթացքում 10 միլիոն եվրոյի ներդրման շնորհիվ կավելանա 40-ով»,- ավելացրել է Կ. Օդաբաշյանը:
Ըստ ՀԾՏՄԿՊ ներկայացված զեկույցի՝ որոշումը ուժի մեջ կմտնի ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Աշխարհի հնագույն քրիստոնեական համայնքներից մեկը կանգնած է ցեղասպանության առջև, որտեղ է Բայդենը. Washington Times

Աշխարհի հնագույն քրիստոնեական համայնքներից մեկը ոչնչացվում է. դժվար է պատկերացնել, որ այս սարսափելի ճշմարտությունը տեղի է ունենում 21-րդ դարում, բայց դա հենց այն իրավիճակն է, որը տեղի է ունենում հենց հիմա Լեռնային Ղարաբաղում՝ փոքր, դեպի ծով ելք չունեցող տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև:

18։00-ի դրությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 100,480 անձ

Ժամը 18։00 դրությամբ Արցախից բռնի տեղահանված 100,480 անձ է ժամանել Հայաստան։ Հակարիի կամուրջը հատել է 21,076 տրանսպորտային միջոց։

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների համար սկսում ենք բնակության ծախսերի աջակցության ծրագիր:

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Սամվել Շահրամանյանը հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված մեր հայրենակիցներին

Արցախից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կտեղափոխվեն ՀՀ

ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Արցախից տեղահանված ընտանիքների մի մասը կտեղավորվի Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում

Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը

Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է հարթակ և թեժ գիծ

Search