Artsakhpress

Հասարակական

ԱրՊՀ-ում կայացել է գիտաժողով՝ նվիրված Մխիթարյան միաբանության 300-ամյակին

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերիև և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ Արցախի պետական համալսարանում այսօր կայացել է գիտաժողով՝ նվիրված Մխիթարյան միաբանության 300-ամյակին:

ԱրՊՀ-ում կայացել է գիտաժողով՝ նվիրված Մխիթարյան միաբանության 300-ամյակին

ԱրՊՀ-ում   կայացել  է  գիտաժողով՝  նվիրված    Մխիթարյան   միաբանության  300-ամյակին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏհունիսի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝   գիտաժողովին ելույթներով   հանդես են   եկել   Արցախի պետական   պատմաերկրագիտական   թանգարանի    տնօրեն  Մելանյա  Բալայանը  և  Վենետիկի Մխիթարյան  միաբանության պատվիրակության  անդամները: Նրանք     իրենց  ելույթներում     անդրադարձել  են   Մխիթար  Սեբաստացու գործունեությանը,  վերջինիս   կողմից Վենետիկի Մխիթարյան միաբանությունը  Սուրբ Ղազար կղզում հիմնադրելու   և   այնտեղ  մշակութային, կրթական   գործունեություն   ծավալելու   մասին:
Միջոցառման   ընթացքում    առաջին  անգամ   ցուցադրվել  է  նաև   «Հայ   գիրք»   վերնագրով    ֆիլմ՝  նվիրված   Մխիթար  Սեբաստացու  գործունեությանը:
Գիտաժողովին   Արցախի պետական   պատմաերկրագիտական   թանգարանի    տնօրեն  Մելանյա  Բալայանն  ասել է, որ  Մխիթարյան  միաբանության  Արցախ   գալը  մեծ    պատիվ  է:
Նա  նշել է, որ  Վենետիկի  Մխիթարյան   միաբանությունն  աշխարհասփյուռ   հայությանը  գիտական    ուժը   միացնող   յուրօրինակ     կենտրոն  է:
«Մխիթարյան   միաբանության  կատարած    հայրենանվեր ու  ազգանվեր   գործունեությունը  բազմաբովանդակ ու  հարուստ  է:  Երախտագիտությամբ   եմ  ուզում  նշել, որ   միաբանության   հիմնադրմամբ՝  1701  թվականից    ի  վեր,     հայ   ժողովրդի  կյանքում  իրականացրել  է   կրթական, գիտական  և  հոգևոր     շատ  կարևոր գործունեություն: Մխիթարյան  միաբանության  անդամներն  իրենց  ուսումնասիրություններում     մեծ   տեղ  են   տալիս     պատմական      Հայաստանին:  Իսկ      Մխիթարյան  միաբանության  երախտավորներից  Ղևոնդ  Ալիշանն  իր  ուսումնասիրություններում   մի      շարք  է  նվիրել  Ուտիքին    և  Արցախին,  ցույց   տալով, որ  այդ  երկրամասերը  փոխկապակցված    են  միմյանց: Այսօր,  դժբախտաբար,  մշտապես  խոսում  են  Արցախի  մասին, մի  կողմ   թողնելով     մեր  կորուսյալ  Ուտիքը, որը   գտնվում է  Ադրբեջանի տարածքում»,-ավելացրել  է  Մ.  Բալայանը:
Վենետիկի    Ս. Ղազար   կղզու  վանահայր     Հայր  Սերոբ Չամուրլյանն   էլ  ասել է, որ  իր   համար  մեծ   պատիվ  է    ազատ, անկախ    Արցախում  մասնակցել Մխիթարյան  միաբանության  300-ամյակին  նվիրված  գիտաժողովին:
 
Նա  իր  ելույթում    մանրամասն  ներկայացրել    է, թե  ինչպես  է  Մխիթար  Սեբաստացին  առաջին  անգամ  ոտք  դնելով    Ս. Ղազար  կղզի՝   հիմնել Մխիթարյան   միաբանությունը:
«Մխիթար  Սեբաստացին  1700  թվականին   Կոստանդնուպոլսում  վանական   հաստատություն  է  հիմնել: Որոշ հանգամանքների պատճառով  1701  թվականին  նա   ստիպված  է եղել    իր  աշակերտների  հետ  ապաստանել Հունսատանի Մեթոն  բերդաքաղաքում, որն  այն  ժամանակ   պատկանում  էր   Վենետիկի  Հանրապետությանը, իսկ   1715  թվականին  թուրք-վենետիկյան   պատերազմի   պատճառով  հանգրվանել   է  Վենետիկում:    1717  թվականին  Վենետիկի  իշխանությունները  թույլատրել  են  Մխիթար  Սեբաստացուն   վերջնականապես  հաստատվել   Ս. Ղազար  կղզում:   Մխիթար  Վարդապետն   իր  միաբանությունը   հիմնել  է   հայ  ժողովրդի  հոգևոր  և  իմացական   լուսավորության  համար: Այս  գիտակցությունն  ու   հավատքն  են  եղել     Սեբաստացու  կյանքի  հիմնական   նպատկն  ու  երազանքը:  Մխիթար  Սեբաստացու   մահից  հետո  հաստատությունը     կրել  է  «Մխիթարյան  միաբանություն»  անվանումը»,-  մասնավորապես     ասել  է   Հայր  Սերոբ  Չամուրլյանը:
Գիտաժողովին  ելույթներով  հանդես  են  եկել   նաև   Վենետիկի  Մխիթարյան  միաբանության  պատվիրակության    այլ   անդամները, որոնք   ևս       կարևորել  են      Մխիթարյան   միաբանության  գործունեությունը, ինչպես  նաև    ներկայացրել  հայազգի    գործիչներին, հայագիտության երախտավորներին, որոնք   կարևոր   դերակատարություն  են    ունեցել     նաև   հայ   մշակույթը    աշխարհին  ներկայացնելու համար:
Գիտաժողովին   ներկա  էին  Արցախի  թեմի  առաջնորդ  Պարգև  արքեպիսկոպոս  Մարտիրոսյանը, համալսարանի   պրոֆեսորադասախոսական   կազմը, ուսանողներ, հյուրեր   և  այլք:
 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search