Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին հանդիպումը կայացել է Կանադայում Յոթյակի խմբի գագաթաժողովի շրջանակում:
Իտալիայի նոր վարչապետը հանդիպել է Թրամփի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Լուսանկարը, որտեղ պատկերված է երկու առաջնորդների ձեռք սեղմելը, Կոնտեն իր Facebook-ում է հրապարակել, հայտնում է news.am-ը։
Լուսանկարի տակ գրված է ․ «Պատմական դաշինք, նոր բարեկամություն»։
Կոնտեի ու Թրամփի զրույցի բովանդակությունը չի հրապարակվում։ ANSA գործակալությունը, իտալական պատվիրակությունում իր աղբյուրները վկայակոչելով, նշում է, որ Թրամփը Կոնտեին հաղթող է անվանել։ «Դուք մեծ հաղթանակ եք տարել»,- մեջբերում է ԱՄՆ նախագահին գործակալությունը։
Կոնտեն, որը մեկ շաբաթ առաջ է երդում տվել իր պաշտոնում, նորեկ է «յոթյակի» գագաթաժողովին։