Artsakhpress

Քաղաքական

Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 11-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ քննարկելու բերքահավաքի և քաղաքաշինական որոշ ծրագրերի հետ կապված մի շարք հարցեր:

Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն

Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏհունիսի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ զեկուցմամբ հանդես է եկել գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, ով, մասնավորապես, ներկայացրել է հանրապետությունում իրականացվող հնձի աշխատանքները՝ նշելով, որ արդեն 5500 հա-ի վրա կատարվել են բերքահավաքի աշխատանքներ, որի միջին բերքատվությունը կազմել է 20ց.: Անձրևային եղանակների հետ կապված՝ այն վերջին օրերին որոշ չափով դանդաղել է: Գյուղնախարարի խոսքով՝ հացահատիկահավաք կոմբայնների մասով, ընդհանուր առմամբ, խնդիրներ չկան, իսկ բերքի մթերումն իրականացվում է հիմնականում «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի պահեստներում: Անդրադառնալով վերջին շրջանում հանրապետությունում գրանցված կարկտահարության դեպքերին՝ Ժ. Միրզոյանը նշել է, որ նախնական հաշվարկներով գրեթե ամբողջությամբ տուժել է շուրջ 7500 հա ցանքատարածություն­:

Պետնախարար Մարտիրոսյանը գյուղատնտեսական իրավիճակով հետաքրքրվել է նաև շրջվարչակազմների ղեկավարներից՝ ովքեր առանձին-առանձին հանդես են եկել տեղերում կատարվող աշխատանքների մասին զեկույցներով:
 
Բավարար գնահատելով իրականացվող աշխատանքները՝ Գ. Մարտիրոսյանը նշել է, որ կարկտահարությունից տուժած ցանքատարածքների համար հողօգտագործողներին կտրվի պետական աջակցություն: Այդ շրջանակում նրանք կազատվեն նաև հողի վարձավճարից և հարկերից:
 
Այնուհետև քննարկվել է «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի կողմից ցորենի մթերման այս տարվա գնային քաղաքականությունը:
 
Խորհրդակցության օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր քաղաքաշինության ոլորտին: Առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: Նախարարի ներկայացմամբ՝ պլանավորված 4 մլրդ 936 մլն դրամի ծրագիրը գերակատարվել է, և արդեն իրականացվել է 5 մլրդ 500 մլն դրամի աշխատանք, որի գերակշիռ մասը ֆինանսավորվել է:
 
Պետնախարարը կարևորել է իրականացված աշխատանքի ծավալն՝ ընդգծելով, որ կառավարությունը ժամանակին կատարելու է իր ստանձնած պարտավորությունները:­ Նրա խոսքով՝ հաշվի առնելով վերջին շրջանում արձանագրված կարկտահարության և սելավների հանգամանքը՝ որոշում է կայացվել 25-30 տոկոսով ավելացնել շրջվարչակազմերի ենթակայության տակ գտնվող շինարարական կազմակերպությունների ֆինանսական ռեսուրսները, որպեսզի օպերատիվ կերպով լուծվեն տեղերում առաջացած խնդիրները:
 
Գ. Մարտիրոսյանը հանձնարարել է խորհրդակցությանը ներկա ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանին քննարկված բոլոր ծրագրերի ֆինանսավորումն իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:
 
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև այլ հարցեր:
Տեղեկացնենք, որ այսուհետ Գրիգորի Մարտիրոսյանի գործունեությանը կարող եք հետևել նաև նորաբաց ֆեյսբուքյան էջի միջոցով:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search