նեսեթը հետաձգել է այսօր նախատեսված Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քննարկումը:
Քնեսեթը հետաձգել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քննարկումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ այն տեղի կունենա հունիսի 26-ին, այսինքն՝ Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններից հետո: Որոշումը կայացվել է Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնի եւ խորհրդարանի՝ «Մերեց» կուսակցության պատգամավոր Թամար Սանդբերգի միջեւ պայմանավորվածության արդյունքում:
Անցյալ շաբաթ իսրայելական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Քնեսեթը այս շաբաթ կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: