Artsakhpress

Ռազմական

Շփման գծի տարբեր հատվածներում նկատվում են հակառակորդի զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր ու կուտակումներ. ՊՆ

Վերջին շրջանում ադրբեջանական կողմը նկատելի ակտիվություն է դրսևորում տեղեկատվական դաշտում, ինչն արտահայտվում է տարաբնույթ ապատեղեկատվական հոսքերի և քարոզչական տեսանյութերի առատությամբ:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏհունիսի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հիմնական նպատակ ունենալով ներքին ու արտաքին լսարանում «հավուր պատշաճին» ներկայացնել սեփական զինուժի «ձեռքբերումները», պաշտոնական Բաքուն օրերս, նախ՝ շրջանառության մեջ դրեց նախիջևանյան հատվածում իբր 11 հազար հեկտար տարածք ազատագրելու մասին անհիմն տեղեկությունը, իսկ այնուհետև համացանցում տեղադրեց «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ու իսրայելական արտադրության LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների կիրառման տեսագրությունը:

Հատկանշական է, որ այս տեսատեղեկատվական քարոզչությանը զուգահեռ, վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում են նաև հակառակորդի զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր ու կուտակումներ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները աչալրջորեն հետևում են հակառակորդի գործողություններին և ձեռնարկում իրավիճակից բխող անհրաժեշտ քայլեր:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Ունեմ շուրջ 115 հազար վաճառքի ենթակա տնկիներ. երիտասարդ այգեգործը պատմել է իր հաջողված բիզնեսի մասին

Արցախում առաջին անգամ պետբյուջեի եկամուտները կգերազանցեն ծախսերը. Ֆինանսների նախարար

Զանգակատուն գյուղի մոտ ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել. համայնքապետ

Շուշիում կազմակերպվել է մոդելավորման բաժնի ուսանողների աշխատանքների ցուցադրություն

Սարսանգից մինչև Մարտակերտ նոր ջրանցք կկառուցվի, կներդրվի 100 մլն ԱՄՆ դոլար. Արայիկ Հարությունյանը՝ խոշորամասշտաբ ծրագրի մասին

Նախագահ Բակո Սահակյանը Կառավարության որոշում է հաստատել

Փորձարկվել է հայկական արտադրության առաջին ռազմական ռոբոտը

Բակո Սահակյանը հետևել է ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի ներգրավմամբ մարտավարական զորավարժությունների ընթացքին

Search