Artsakhpress

Հասարակական

Ժամանակավոր հանրային խորհուրդ է ներկայացվել 1350-ից ավելի դիմում-բողոք

Ժամանակավոր հանրային խորհուրդ արդեն ներկայացվել է 1350-ից ավելի դիմում-բողոք:

Ժամանակավոր հանրային խորհուրդ է ներկայացվել 1350-ից ավելի դիմում-բողոք

Ժամանակավոր հանրային խորհուրդ է ներկայացվել 1350-ից ավելի դիմում-բողոք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏհունիսի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է խորհրդի անդամ Սերգեյ Ղազարյանը՝ մանրամասնելով, որ քաղաքացիների պահանջներին իրենք անձամբ են ծանոթանում:
«Դիմում-բողոքները բաշխվում են ըստ ոլորտների: Համապատասխան գերատեսչությունները զբաղվում են քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրներով՝ միևնույն ժամանակ մեզ իրազեկելով, թե ինչպիսի լուծումներ են տրվելու դրանց, որպեսզի անհրաժեշտության դեպքում մենք ևս վերլուծենք հարցերի շրջանակը՝ հետագայում կարողանալով մեր հերթին որոշ առաջարկություններ ներկայացնել: Դիմումները կարող են ներկայացվել և՛ դիմումատուի կողմից նախապես ձևակերպված տարբերակով, և՛ տեղում՝ մեր օգնությամբ»,- նշել է Ս. Ղազարյանը:
Նրա խոսքով՝ սոցիալական, առողջապահության ոլորտի հետ կապված հարցերից որոշներն արդեն ստացել են լուծումներ: Այն հարցին, թե ինչպես է լուծվելու, օրինակ, քաղաքացիներին բնակարաններով ապահովելու հարցը, որը մեր այցելության ժամանակ ներկայացված դիմումներում մեծամասնություն էր կազմում, Ս. Ղազարյանը պատասխանել է, որ այն դեռևս ուսումնասիրման փուլում է, և այն քաղաքացիները, ովքեր ներգրավված չեն գործող ծրագրերում, ժամանակավոր հանրային խորհրդի կողմից կիրազեկվեն մոտ ապագայում:
«Հաշվի առնելով, որ հանրային խորհրդի ստեղծման հանգամանքը քննարկվել էր նախկին պետական նախարարի հետ՝ Արայիկ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ առաջիկա օրերին ներգրավվել աշխատանքներին՝ քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին օպտիմալ ճանապարհով լուծում տալու համար»,- ավելացրել է Ս. Ղազարյանը:
Խորհդի անդամներից Հովիկ Ասմարյանն էլ նշել է, որ դիմում-բողոքները հիմնականում ունեն սոցիալական կերպար:
«Դրանց մի մասը վերաբերում է սոցիալական անապահովությանն ու անարդարությանն առնչվող խնդիրներին: Կարծում եմ՝ մինչև հանրային խորհրդի ստեղծումը ևս քաղաքացիների շրջանում կային բողոքներ, ինչն էլ պատճառ հանդիսացավ ստեղծելու այն: Համոզված ենք՝ կառույցը կլինի յուրօրինակ հարթակ՝ ժողովրդին իշխանություններին մոտեցնելու համար: Հորդորում ենք մեր քաղաքացիներին դիմում-բողոքների մեջ նշել ներկայացված հարցերին վերաբերող առավելագույն փաստեր, կից փաստաթղթեր և, իհարկե, անձնական տվյալներ՝ հետագա կապը հաստատելու համար»,- նշել է Հ. Ասմարյանը:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search