Հաջորդ շաբաթ հայկական պատվիրակությունը իրանական գազի արտահանումը Հայաստան մեծացնելու եւ նոր գների մասին բանակցելու համար կմեկնի Թեհրան:
Հայաստանը եւ Իրանը կքննարկեն իրանական գազի արտահանման ավելացումը
Նրա խոսքով, Երեւանի ՋԷԿ-ը խնդրում է ավելացնել Իրանից երկնագույն վառելիքի մատակարարման ծավալները: Նա նշել է, որ Իրանի Ազգային գազային ընկերության եւ Երեւանի ՋԷԿ-ի միջեւ պայմանագիրը վերաբերում է գազը էլեկտրաէներգիայով փոխանակելուն: «Հայաստանը խնդրում է բնական գազի մատակարարումը 1 միլիոնից մինչեւ 1.6 միլիոն խորանարդ մետր ավելացնել », - պարզաբանել է նա:
Եթե կողմերը համաձայնության գան, ապա Իրանը, համապատասխանաբար, Հայաստան մատակարարվող գազի ծավալը կավելացնի:
Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Իրանական խողովակաշարերը կարող են ավելի շատ գազ ներկրել Հայաստան, եւ Իրանը գազի արտահանման ծավալների ավելացման հետ խնդիր չունի, քանի որ Երեւանը կարող է վճարել կամ փոխարենը Իրանին ավելի շատ էլեկտրաէներգիա տրամադրել:
«Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ձեւաչափով իրանական գազի մատակարարումը Հայաստան սկսվել է 2009 թվականին: