Artsakhpress

Մշակույթ

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում բացվել է հայկական ինքնագործ թատրոնի թատերաշրջանը

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում հունիսի 9-ին կայացել է «Հակոբ Պարոնյան» հայկական ինքնագործ թատերախմբի «Ֆուլ հաուս» բեմադրության պրեմիերան:

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում բացվել է հայկական ինքնագործ թատրոնի թատերաշրջանը

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում բացվել է հայկական ինքնագործ թատրոնի թատերաշրջանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏհունիսի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից, թատերախումբն ունի 130 տարվա պատմություն: Այստեղ է սկսել իր թատերական կարիերան նշանավոր բուլղարահայ ռեժիսոր Գրիգոր Ազարյանը: Բացի Բուլղարիայում և արտերկրում բեմադրվող տարաբնույթ ներկայացումներից խումբը տարեկան հանդես է գալիս մեկ դասական ստեղծագործության բեմադրությամբ:
Խմբի մասնակիցներն են Պլովդիվի հայկական դպրոցի նախկին և ներկայիս սաները, ուսուցչական կազմը, որոնք իրենց ազատ ժամանակը նվիրում են Բուլղարիայում և հայաշատ այլ քաղաքներում հայոց լեզվի և արվեստի պահպանմանը և տարածմանը:
Ներկայացումից հետո Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգիրը հանձնել է Պլովդիվի հայկական դպրոցի հայոց լեզվի վաստակաշատ ուսուցչուհի, «Արևիկ» մանկական զբոսայգու հիմնադիր, դերասանուհի Վիկտորիա Ներսեսյանին: Ուսուցչուհու ծննդյան 80-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը ՀՀ դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել Վ. Ներսեսյանին՝ բարձր գնահատելով նրա երկարատև մանկավարժական առաքելությունը. հայոց լեզվի և մշակույթի պահպանմանն ու խրախուսմանն ուղղված ջանքերը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Ունեմ շուրջ 115 հազար վաճառքի ենթակա տնկիներ. երիտասարդ այգեգործը պատմել է իր հաջողված բիզնեսի մասին

Զանգակատուն գյուղի մոտ ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել. համայնքապետ

Արցախում առաջին անգամ պետբյուջեի եկամուտները կգերազանցեն ծախսերը. Ֆինանսների նախարար

Շուշիում կազմակերպվել է մոդելավորման բաժնի ուսանողների աշխատանքների ցուցադրություն

Նախագահ Բակո Սահակյանը Կառավարության որոշում է հաստատել

Փորձարկվել է հայկական արտադրության առաջին ռազմական ռոբոտը

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը գալիս են Հայաստան երեխա որդեգրելու

Բակո Սահակյանը հետևել է ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի ներգրավմամբ մարտավարական զորավարժությունների ընթացքին

Search