Հունաստանը և Մակեդոնիան պայմանավորվել են նախկին հարավսլավական հանրապետության անվան փոփոխության մասին։
Մակեդոնիան նոր անվանում է ստացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է BBC News-ը։ Տարիներ շարունակ բանակցություններից հետո Հունաստանի և Մակեդոնիայի վարչապետներ Ալեքսիս Ցիպրասը և Զորան Զաևը ընդհանուր եզրակացության են հանգել։ Նշվում է, որ փաստաթղթերի ստորագրումից հետո երկիրը կկոչվի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն։ Դրա ազգային լեզուն կլինի մակեդոներենը, իսկ քաղաքացիները մակեդոնացիներ կկոչվեն։
Նման անվանումը կօգտագործվի ինչպես միջազգային, այնպես էլ երկկողմանի մակարդակում։ Հնարավոր կլինի գործածել ինչպես անգլերեն, այնպես էլ սլավոներեն տարբերակը։
Այժմ փաստաթուղթը պետք է հաստատեն երկու երկրների կառավարությունները։ Դրանից հետո Սկոպյոն ԵՄ-ի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամակցությանը հավակնելու իրավունք կստանա։