Հունիսի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը, որը տարիներ առաջ հռչակվել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու ուխտի օր:
Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի կտարվեն Լուսավորչի մասունքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, այս առիթով, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, հավատացելոց երկրպագության և օրհնության համար եկեղեցի կտարվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ավանդատուն-թանգարանում պահվող սրբի մասունքները:
Արարողության սկիզբը` ժամը 10:30-ին: