Artsakhpress

Հասարակական

Վարչապետ Փաշինյանը վստահեցնում ` արվելու է ամեն բան յուրաքանչյուր զինվորի կյանքը պաշտպանելու համար

Յուրաքանչյուր հայ զինվորի, սպայի զոհվելու դեպքի առնչությամբ պետք է մանրամասն քննություն կատարվի և հետևություններ արվեն:

Վարչապետ Փաշինյանը վստահեցնում ` արվելու է ամեն բան յուրաքանչյուր զինվորի կյանքը պաշտպանելու համար

Վարչապետ Փաշինյանը վստահեցնում ` արվելու է ամեն բան յուրաքանչյուր զինվորի կյանքը պաշտպանելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏհունիսի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆեյսբուքյան հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարելի է անել, որ այլևս զոհեր չլինեն: «Ես կիսում եմ ձեր մտահոգությունը, չեմ ասում, որ պատերազմական կամ կիսապատերազմական իրավիճակում ընդհանրապես կարող ենք բացառել զոհերը: Բայց ես ուզում եմ ունենանք իրավիճակ, որ բոլորս վստահ լինենք, որ մեր պետությունն ու կառավարությունն ամեն ինչ անում է իր յուրաքանչյուր քաղաքացու կյանքը պահպանելու ու պաշտպանելու համար»,-ասաց վարչապետը:
Նա նշեց, որ վերջերս էլ եղել են ցավալի իրադարձություններ, որոնց մանրամասների մեջ մտնելու անհրաժեշտություն չկա, պարզապես իր դիրքորոշումը միանշանակ է՝ պետք է հնարավորինս ամեն բան անել զինվորների կյանքը պաշտպանելու համար: «Ես առաջիկայում այդ թեմայով քննարկում կկազմակերպեմ համապատասխան մարմինների ներգրավվածությամբ, կլսենք Պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի, իրավապահ մարմինների հաշվետվությունները, թե ամեն անգամ նման դեպքերից հետո մենք ինչ հետևություններ ենք անում և ինչ հետևություններ պետք է արվեն»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՊՆ բեռնատարի վթարի արդյունքում չորս զինվոր է մահացել

Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Զանգակատուն գյուղի մոտ ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել. համայնքապետ

Շուշիում կազմակերպվել է մոդելավորման բաժնի ուսանողների աշխատանքների ցուցադրություն

Արցախում առաջին անգամ պետբյուջեի եկամուտները կգերազանցեն ծախսերը. Ֆինանսների նախարար

Ունեմ շուրջ 115 հազար վաճառքի ենթակա տնկիներ. երիտասարդ այգեգործը պատմել է իր հաջողված բիզնեսի մասին

Փորձարկվել է հայկական արտադրության առաջին ռազմական ռոբոտը

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը գալիս են Հայաստան երեխա որդեգրելու

Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի դիմորդները տարեցտարի ավելանում են. մշակութային կրթօջախը 80 տարեկան է

Search