Artsakhpress

Քաղաքական

Արցախի կարգավիճակը բանակցային գործընթացում լեգիտիմ է եւ անվիճելի. Մասիս Մայիլյան

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը News.am-ի հետ հարցազրույցում պարզաբանել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը կապված բանակցությունների սեղան Արցախի վերադարձի, Բաքվի դիրքորոշման եւ բանակցությունները գործընթացի մասին:

Արցախի կարգավիճակը բանակցային գործընթացում լեգիտիմ է եւ անվիճելի. Մասիս Մայիլյան

Արցախի կարգավիճակը բանակցային գործընթացում լեգիտիմ է եւ անվիճելի. Մասիս Մայիլյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ներկայացնում ենք հարցազրույցը ամբողջությամբ.
Պաշտոնական Երեւանը հայտարարում է բանակցային սեղանին Արցախի վերադարձի անհրաժեշտության մասին: Որքանո՞վ է դա հնարավոր: Ներկայացրեք, խնդրեմ, այս հարցի շուրջ Արցախի դիրքորոշումը:
Բանակցային գործընթացին Արցախի՝ որպես լիիրավ կողմ վերադարձի անհրաժեշտության մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը լիովին համընկնում է Արցախի իշխանությունների մոտեցումների հետ: Բանակցային լիարժեք եռակողմ ձեւաչափի վերականգնման անհրաժեշտության մասին բազմիցս նշվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի եւ այլ պաշտոնատար անձանց կողմից՝ ինչպես հրապարակային հայտարարություններում, այնպես էլ վերջին երկու տասնամյակների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցությունների ժամանակ: Հայաստանի նախկին իշխանությունները նույնպես բարձրացրել է այս հարցը: Եռակողմ ձեւաչափով բանակցությունների վերականգնման հնարավորության մասին խոսել են նաեւ միջազգային միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Մի քանի տարի առաջ որպես անկախ փորձագետ՝ մամուլին տրված հարցազրույցում իմ կողմից ՀՀ եւ Արցախի իշխանություններին առաջարկ էր արվել հստակ կերպով բաշխել երկու հայկական պետությունների դերերն ու պարտականություններն Ադրբեջանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ Արդյունքում, Հայաստանի Հանրապետությունը կարող էր հրաժարվել Ադրբեջանի եւ միջնորդների հետ քննարկել կարգավորման այն առանցքային հարցերը, որոնք, ըստ պայմանավորվածության, կվերապահվեին Արցախի Հանրապետության իշխանությունների բացառիկ իրավասությանը: Այդ պարագայում միջնորդներին եւ երրորդ կողմին այլ տարբերակ չէր մնա, քան բանակցային սեղանի շուրջ հրավիրել Արցախի պաշտոնական պատվիրակությանը:
Հայաստանի նոր վարչապետի՝ Ադրբեջանի ղեկավարության հետ բացառապես Հայաստանի Հանրապետության անունից բանակցելու պատրաստակամության մասին Ստեփանակերտում եւ Հայաստանի Ազգային Ժողովում արված հայտարարություներն արդիական են դարձնում լիարժեք եռակողմ բանակցային ձեւաչափի վերականգնման մեխանիզմ փնտրելու անհրաժեշտությունը:
Ինչո՞ւ է ադրբեջանական կողմը հակադրվում լիարժեք բանակցային ձեւաչափի վերականգմանը, եւ ի՞նչ է տալու Արցախի մասնակցությունը բանակցություններին:
1992 թ․ ամռանից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) խորհրդարանական պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԽ Մինսկի Կոնֆերանսի նախագահության հովանու ներքո ընթացող բանակցություններին: 1993 թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը ԵԱՀԽ ՄԽ երկրների կողմից ճանաչվել է որպես հակամարտության հիմնական կողմերից մեկը: Հետագայում, ԵԱՀԽ-ԵԱՀԿ, ՄԱԿ-ի եւ ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեայի շրջանակներում ընդունվել են տարբեր փաստաթղթեր, որոնք վկայում են Լեռնային Ղարաբաղի՝ հակամարտության կողմ լինելու մասին: Մասնավորապես, 1995 թ. մարտին ԵԱՀԿ գործող նախագահն իր Պրահայի եզրակացության մեջ հաստատել է. «ԵԱՀԿ կողմից նախկինում ընդունված որոշումները՝ կողմերի կարգավիճակի վերաբերյալ, այսինքն, ամբողջ բանակցային գործընթացում, ներառյալ՝ Մինսկի կոնֆերանսում, հակամարտության մեջ երկու ներգրավված մասնակից-պետությունների, ինչպես նաեւ հակամարտության երրորդ կողմի (Լեռնային Ղարաբաղի) մասնակցության մասին»:
Հարկ է նշել, որ մինչեւ 1994 թ․ դեկտեմբերը Մինսկի գործընթացին զուգահեռ եռակողմ բանակցություններ են անցկացվել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության միջնորդությամբ։ Եռակողմ բանակցություններից բացի 1993 թ․ տեղի է ունեցել Արցախի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ բանակցությունների մի ամբողջ շարք, ներառյալ՝ 1993 թ. սեպտեմբերին ամենաբարձր մակարդակով հանդիպումը Մոսկվայում: Որոշ բանակցությունների արդյունքում Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ ստորագրվել են փաստաթղթեր: 
1994 թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթից ու 1994 թ. մայիսի 12-ի եռակողմ եւ անժամկետ հրադադարի Համաձայնագրից բացի կարելի է բերել պաշտոնական Բաքվի եւ միջազգային հանրության կողմից ԼՂՀ-ն որպես հակամարտող կողմ ճանաչելու բազմաթիվ այլ օրինակներ: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Արցախի կարգավիճակը լեգիտիմ է եւ անվիճելի:
Մինչեւ 1997 թ. ապրիլ կայացած եռակողմ բանակցությունները դրսեւորվել են որպես առավել օպտիմալ ձեւաչափ՝ բանակցություններում կոնկրետ արդյունքների հասնելու համար: Կողմերից յուրաքանչյուրը բանակցել է իր իրավասության տիրույթում գտնվող հարցերի շուրջ եւ պատասխանատվություն ստանձնել դրանց իրագործման համար: Հենց այդ ձեւաչափում են արձանագրվել առավել շոշափելի արդյունքներ` 1994 թ. հրադադարի մասին Համաձայնագիրը, ինչպես նաեւ 1995 թ. հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին պայմանավորվածությունները:
Ստեղծված իրավիճակից դուրս գալու եւ բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ ենք համարում վերադառնալ կարգավորման եռակողմ ձեւաչափին, որն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը: Այս մոտեցումը կարեւոր է նաեւ խաղաղության պայմանագրի իրականացման համար պատասխանատվությունը կիսելու տեսանկյունից: Արցախի իշխանությունները պատրաստ են դե յուրե ստանձնել տարածաշրջանային կայունության պահպանման համար պատասխանատվության իրենց բաժինը:
Ադրբեջանի փաստացի հրաժարումը Արցախի պաշտոնական ներկայացուցիչների մասնակցությամբ լիարժեք բանակցություններ անցկացնելուց նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները չունեն կամք՝ հակամարտությունը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով, եւ,  որ այդ երկրին ձեռնտու է ստեղծված ստատուս-քվոն, որը թույլ է տալիս նրան ժամանակ շահել՝ ինքնիշխան Արցախի դեմ նոր ռազմական ագրեսիա պատրաստելու համար: Այդ մասին է վկայում նաեւ ադրբեջանական իշխանությունների դժկամությունը՝ գործնական քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման եւ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրման շուրջ Վիեննայում (մայիսի 16, 2016 թ.), Սանկտ-Պետերբուրգում (հունիսի 20, 2016 թ.), Ժնեւում (հոկտեմբերի 16, 2017 թ.) եւ Կրակովում (հունվարի 18, 2018 թ.) ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար՝ ուղղված կարգավորման գործընթացում կառուցողական մթնոլորտի ստեղծմանը: Ադրբեջանի իշխանությունների նման վարքագիծն օրինաչափ հարց է առաջացնում պաշտոնական Բաքվի պայմանավորվածությունները հարգելու ունակության վերաբերյալ:
Ադրբեջանի կողմից նախաձեռնված 2016 թ. ապրիլյան պատերազմի օրերին աշխարհի ուժային կենտրոնները, հեղինակավոր միջազգային կառույցների եւ առանձին պետությունների ղեկավարները կոչ են արել կողմերին պահպանել զսպվածություն եւ վերադառնալ հակամարտության կարգավորման բացառապես խաղաղ հունին: Ակնհայտ է, որ այդ կոչերը բավարար չէին եւ բացահայտորեն անտեսվեցին Բաքվի իշխանությունների կողմից:
Անհրաժեշտ են Ադրբեջանին զսպելու նոր միջազգային քաղաքական եւ դիվանագիտական միջոցներ, այդ թվում՝ Արցախի անկախության ճանաչմանն ուղղված քայլեր, ինչը կապահովի խաղաղ գործընթացի անշրջելիությունը եւ տարածաշրջանային անվտանգությունը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search