Artsakhpress

Միջազգային

ԵԽԽՎ ամառային նստաշրջանում քննարկվելու է նաև Ադրբեջանի վերջին նախագահական ընտրությունների հարցը

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանում քննարկվելու են Ադրբեջանում 2018թ. տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքները:

ԵԽԽՎ ամառային նստաշրջանում քննարկվելու է նաև Ադրբեջանի վերջին նախագահական ընտրությունների հարցը

ԵԽԽՎ ամառային նստաշրջանում քննարկվելու է նաև Ադրբեջանի վերջին նախագահական ընտրությունների հարցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
ԵԽԽՎ-ում հունիսի 25-ին ռումինացի պատգամավոր Ռիեկարդ Բադեն ներկայացնելու է Ադրբեջանում ապրիլի 11-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույցը:
Ներկայացվելիք զեկույցը, նրա առաջարկություններն ու գնահատականները դեռևս չեն հրապարակվել:
Ինչպես ակնկալվում է, զեկույցում իրավական գնահատական է տրվելու ընտրություններին, դրանց համապատասխանությանը կամ անհամապատասխանությանը ժողովրդավարության նորմերին և Եվրոպայի խորհրդի չափանիշներին:
Զեկույցն արդեն իսկ ցնցումներ է առաջացրել պաշտոնական Բաքվում և ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը դեմ է արտահայտվել ԵԽԽՎ նստաշրջանում Ադրբեջանի նախագահական ընտրությունների հարցը քննարկելու որոշմանը: 
Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2018թ. ապրիլի 11-ին: Բազմաթիվ խախտումներով ուղեկցված ընտրություններում հաղթել է «Ենի Ազերբայջան» կուսակցության թեկնածու, իշխող նախագահ Իլհամ Ալիևը:
Հունիսի 26-ին ԵԽԽՎ-ում Լուքսեմբուրգից պատգամավոր Իվա Կրուշենն էլ ներկայացնելու է ԵԽ մի շարք երկրներում հասարակական կազմակերպությունների իրավունքների  խախտման վերաբերյալ զեկույցը, որում ընդգրկված է նաև Ադրբեջանը:
Զեկույցում հատկապես ուշադրություն է դարձվելու ԵԽ անդամ մի շարք երկրներում հասարակական կազմակերպությունների գործունեության նկատմամբ օրենսդրական սահմանափակումներ մտցնելու և թշնամական մթնոլորտ ստեղծելու հանգամանքին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Ունեմ շուրջ 115 հազար վաճառքի ենթակա տնկիներ. երիտասարդ այգեգործը պատմել է իր հաջողված բիզնեսի մասին

Զանգակատուն գյուղի մոտ ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել. համայնքապետ

Արցախում առաջին անգամ պետբյուջեի եկամուտները կգերազանցեն ծախսերը. Ֆինանսների նախարար

Շուշիում կազմակերպվել է մոդելավորման բաժնի ուսանողների աշխատանքների ցուցադրություն

Նախագահ Բակո Սահակյանը Կառավարության որոշում է հաստատել

Փորձարկվել է հայկական արտադրության առաջին ռազմական ռոբոտը

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը գալիս են Հայաստան երեխա որդեգրելու

Բակո Սահակյանը հետևել է ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի ներգրավմամբ մարտավարական զորավարժությունների ընթացքին

Search