Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարած այցի ընթացքում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը բանակցություններ կանցկացնի մի քանի երկրների ղեկավարների, այդ թվում՝ Ադրբեջանի, Հայաստանի, Բոլիվիայի, Լիբանանի, Բելառուսի եւ Սաուդյան Արաբիայի առաջնորդների հետ, հաղորդում է news.am-ն:
Նշենք, որ արդեն կայացել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Երկրի ղեկավարները ժամանել են Մոսկվա՝ Աշխարհի գավաթի բացման արարողությանը մասնակցելու համար: