Artsakhpress

Ռազմական

Պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 13-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:

Պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին

Պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Հայաստանի պաշտպանական գերատեսչության համագործակցության ընթացքը, իրականացվող համատեղ ծրագրերը:
Դավիթ Տոնոյանը կարևորել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի օժանդակությամբ զինված ուժերում իրականացվող տարատեսակ ծրագրերը, որոնց նպատակն է զինծառայողների իրավունքների և հիմնարար ազատությունների իրացումը, զինված ուժերում կանանց ներգրավածության, իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը, ինչպես նաև հավասար իրավունքների ապահովումը:
Շոմբի Շարփն իր հերթին արժևորել է ՀՀ պաշտպանության նախարարության հետ գործակցության բարձր մակարդակը և վերահաստատել համագործակցային ծրագրերին և միջոցառումներին օժանդակելու Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի  հանձնառությունը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՊՆ բեռնատարի վթարի արդյունքում չորս զինվոր է մահացել

Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Զանգակատուն գյուղի մոտ ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել. համայնքապետ

Շուշիում կազմակերպվել է մոդելավորման բաժնի ուսանողների աշխատանքների ցուցադրություն

Արցախում առաջին անգամ պետբյուջեի եկամուտները կգերազանցեն ծախսերը. Ֆինանսների նախարար

Փորձարկվել է հայկական արտադրության առաջին ռազմական ռոբոտը

Ունեմ շուրջ 115 հազար վաճառքի ենթակա տնկիներ. երիտասարդ այգեգործը պատմել է իր հաջողված բիզնեսի մասին

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը գալիս են Հայաստան երեխա որդեգրելու

Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի դիմորդները տարեցտարի ավելանում են. մշակութային կրթօջախը 80 տարեկան է

Search