Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԵՄ առաջնորդների գագաթնաժողովին մտադիր է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման կոչ անել:
Թերեզա Մեյը մտադիր է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու կոչ անել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ես կպնդեմ, որպեսզի մենք աջակցենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: Իրականում ես կարծում եմ, որ կան որոշ ոլորտներ, որտեղ մենք պետք է խստացնենք պատժամիջոցների այդ ռեժիմը»,- ասել է Մեյը, հայտնում է News.am-ը:
Լոնդոն-Մոսկվա հարաբերությունները վատթարացել են այս տարվա մարտ ամսվա սկզբին Սոլսբերիում նախկին ռուս գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորումից հետո: Լոնդոնը թունավորման համար մեղադրել է Մոսկվային, արտաքսել է 23 ռուս դիվանագետի եւ նվազեցրել է Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակը: Մոսկվան, որը հերքում է բոլոր մեղադրանքները, պատասխան քայլեր է ձեռնարկել: