Artsakhpress

Քաղաքական

ԱԺ ընդդիմադիր պատգամավորը բողոքի հավաքներ է սկսել

Այսօր՝ հունիսի 13-ին, Ստեփանակերտի Նելսոն Ստեփանյանի անվան մանկական զբոսայգու հարևանությամբ ‹‹Ազգային վերածնունդ›› կուսակցությունը խաղաղ հավաք է անցկացրել:

ԱԺ ընդդիմադիր պատգամավորը բողոքի հավաքներ է սկսել

ԱԺ ընդդիմադիր պատգամավորը բողոքի հավաքներ է սկսել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ‹‹Արցախպրես››-ի թղթակցի հաղորդամբ՝ դիմելով հավաքի մի քանի տասնյակ մասնակիցներին՝ ԱՎ կուսակցության նախագահ, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանն ասել է, որ իրենք Արցախի շրջաններում հանրության շերտերի հետ քննարկումներ են սկսել, որոնց նպատակը հանրապետությունում առկա խնդիրների էությունը հասկանալն ու դրանց համար լուծումներ և առաջարկներ ներկայացնելն է:
‹‹2017 թվականին Արցախում նոր Սահմանադրության ընդունումը, մեր կարծիքով, կատարվել է մեկ անձի իշխանության վերարտադրության համար՝ նպատակ ունենալով առնվազն 3 տարով երկարաձգել Բակո Սահակյանի իշխանությունը և հնարավորություն տալ մինչև 2030 թվականը երկու անգամ ևս ընտրվել՝ որպես նախագահ: Օրեր առաջ Նախագահ Սահակյանը հայտարարել է, որ 2020 թվականին անցկացվելիք նախագահական ընտրություններին ինքը չի առաջադրվելու՝ որպես նախագահի թեկնածու: Վստահեցնում եմ, որ դա հանրային ճնշման արդյունք է, և մենք հետագայում կխուսափենք ավտորիտար դրսևորումներից››,- նշել է Հ. Խանումյանը:
Ընդիմադիր պատգամավորը տեղեկացրել է, որ իրենք կշարունակեն հավաքների կազմակերպումը:
‹‹Առաջիկայում մենք կնախաձեռնենք հանրային ճնշման միջոցառումներ՝ պահանջելով Բակո Սահակյանի հեռացումը, Ազգային ժողովի դերի բարձրացումը, մինչև 2020 թվականը հանրության համար ընդունելի նախագահի ընտրություն, ով կլինի չեզոք մարդ և հնարավորություն կունենա կազմակերպել այնպիսի ընտրություն, որ 2020 թվականին բոլոր կուսակցությունները մասնակցություն ունենան հավասար պայմաններով,- ավելացրել է Հ. Խանումյանը:
Հավաքին ելույթներով հանդես են եկել նաև կուսակցության այլ անդամներ:
Վերջում Հ. Խանումյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին զսպվածության, և ոստիկաններին՝ հավաքի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար:
Հիշեցնենք, որ օրերս Ստեփանակերտում անցկացված բողոքի ակցիայի կազմակերպիչները հայտարարել են, որ իրենք չեն մասնակցում Հայկ Խանումյանի բողոքի հավաքների կազմակերպմանը: ‹‹Ազգային վերածնունդ›› կուսակցության նախաձեռնությանը հրապարակային հայտարարությամբ չի միացել նաև ‹‹Լուսավոր Արցախ›› ընդիմադիր շարժման համակարգող, ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Ունեմ շուրջ 115 հազար վաճառքի ենթակա տնկիներ. երիտասարդ այգեգործը պատմել է իր հաջողված բիզնեսի մասին

Զանգակատուն գյուղի մոտ ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել. համայնքապետ

Արցախում առաջին անգամ պետբյուջեի եկամուտները կգերազանցեն ծախսերը. Ֆինանսների նախարար

Շուշիում կազմակերպվել է մոդելավորման բաժնի ուսանողների աշխատանքների ցուցադրություն

Նախագահ Բակո Սահակյանը Կառավարության որոշում է հաստատել

Փորձարկվել է հայկական արտադրության առաջին ռազմական ռոբոտը

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը գալիս են Հայաստան երեխա որդեգրելու

Բակո Սահակյանը հետևել է ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի ներգրավմամբ մարտավարական զորավարժությունների ընթացքին

Search