Ազգային ժողովում հունիսի 13-ին տեղի է ունեցել «Ներքաղաքական իրավիճակի մասին և խորհրդարանի անելիքները» օրակարգային հարցով ընդլայնված խորհրդակցություն՝ խորհրդարանի նախագահի, փոխնախագահի և խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Արցախի Հանրապետության խորհրդարանում քննարկել են ներքաղաքական իրավիճակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, թեմայի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնել խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերը: Պատգամավորները կարևորել են երկրի կայունության և անվտանգության պահպանումը և ընդգծել հանրային հնչեղության հիմնահարցերի՝ օրինականության շրջանակներում լուծելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում մատնանշվել են խորհրդարանական հարթակը նպատակային օգտագործելու առկա հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել Ազգային ժողովի դերակատարության բարձրացմանը վերաբերող՝ պատգամավորների կողմից մշտապես առաջադրվող հարցադրումներին: