Artsakhpress

Միջազգային

Թուրքիայում իշխող կուսակցության պատգամավորը փորձել է խեղդել ընդդիմադիր կուսակցության ներկայացուցչին

Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը անցնում է բավականին լարված մթնոլորտում:

Թուրքիայում իշխող կուսակցության պատգամավորը փորձել է խեղդել ընդդիմադիր կուսակցության ներկայացուցչին

Թուրքիայում իշխող կուսակցության պատգամավորը փորձել է խեղդել ընդդիմադիր կուսակցության ներկայացուցչին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Բուրդուրի նահանգում միջադեպ է տեղի ունեցել հիմնական մրցակից կուսակցությունների ներկայացուցիչների միջև: Իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) պատգամավոր և ընտրություններում պատգամավորի թեկնածու Բայրամ Օզչելիքը փորձել է խեղդել գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) երիտասարդ անդամ Էրգյուն Էրդեմին:
Դեպքը տեղի է ունեցել ընդդիմադիր քեմալական կուսակցության գրասենյակում, ուր ԱԶԿ-ական թեկնածուն այցելել էր նախընտրական քարոզարշավի շրջանակներում:  Կողմերի միջև վեճը, ըստ Օզչելիքի, ծագել էր այն բանից հետո, երբ ԺՀԿ-ի գրասենյակ մուտք գործելուց հետո Էրդեմը հրաժարվել էր սեղմել իր ձեռքը՝ ասելով, որ ահաբեկիչները և գյուլենականները չեն կարող մտնել ԺՀԿ-ի գրասենյակ: Վեճը դադարել էր միայն երրորդ կողմի միջամտության շնորհիվ:
Միջադեպից հետո Բուրդուրի նահանգապետ Հասան Շըլդաքը իր մոտ է հրավիրել նահանգում ԱԶԿ և ԺՀԿ ներկայացուցիչներին, ինչպես նաև վեճի մասնակիցներին: Հանդիպումից հետո Բայրամ Օզչելիքը ներողություն է խնդրել Էրգյուն Էրդեմից:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սարսանգից մինչև Մարտակերտ նոր ջրանցք կկառուցվի, կներդրվի 100 մլն ԱՄՆ դոլար. Արայիկ Հարությունյանը՝ խոշորամասշտաբ ծրագրի մասին

Նախագահ Բակո Սահակյանը Կառավարության որոշում է հաստատել

«Ֆորբսը» հայուհուն ներառել է աշխարհի մինչև 30 տարեկան ամենաազդեցիկ մարդկանց ցանկում

Նախագահ Սահակյանը ստորագրել է օրենքներ

Արցախում շաքարային դիաբետով հիվանդ երեխաների համար կազմակերպվել է միջոցառում

Արցախի մասին երգն Ուկրաինայում կռվի պատճառ է դարձել հայերի ու ադրբեջանցիների միջև. լրատվամիջոցներ

ԵԱՀԿ դիտարկումը Արցախի և Ադրբեջանի սահմանին

Վիրավորված եմ ինձ զգում Բելառուսի կողմից մեր պետությանը հասցրած վիրավորանքի համար. Արթուր Աղաբեկյան

ԱՀ և ՀՀ մշակույթի նախարարները քննարկել են համատեղ իրականացվելիք մշակութային միջոցառումների ծրագիրը

Search