Միջազգային

Առաջին անգամ Սան Ֆրանցիսկոյի քաղաքագլուխ Է դարձել աֆրոամերիկուհի՝ Լոնդոն Բրիդը

Աֆրոամերիկուհի Լոնդոն Բրիդը հաղթել Է ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկոյի քաղաքագլխի ընտրություններում եւ առաջին թխամորթ կինը դարձել այդ պաշտոնում:

Առաջին անգամ Սան Ֆրանցիսկոյի քաղաքագլուխ Է դարձել աֆրոամերիկուհի՝ Լոնդոն Բրիդը

Առաջին անգամ Սան Ֆրանցիսկոյի քաղաքագլուխ Է դարձել աֆրոամերիկուհի՝ Լոնդոն Բրիդը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Քաղաքագլխի՝ հունիսի 5-ին կայացած ընտրությունների արդյունքների ամփոփումը մեկ շաբաթից ավելի Է տեւել: Արտահերթ ընտրությունները նշանակվել Էին անցյալ տարվա դեկտեմբերին Սան Ֆրանցիսկոյի քաղաքագլուխ Էդ Լիի հանկարծամահ լինելուց հետո:
Բրիդը ծնվել Է Սան Ֆրանցիսկոյում, աղքատ ընտանիքում. նրան մեծացրել Է տատը: Նկատի առնելով իր անձնական փորձը՝ նա խոստացել Է քաղաքագլխի պաշտոնում զբաղվել մատչելի բնակարանների կառուցմամբ, աղքատներին օգնելով եւ քաղաքի փողոցներում կարգուկանոնի հաստատմամբ: 2016 թվականից Բրիդը քաղաքի հսկիչ խորհրդի ղեկավարն Է եւ անցյալ տարվա վերջին քաղաքապետ Էդ Լիի մահվանից հետո օրենքով զբաղեցրել Է նրա աթոռը: Սակայն նա քաղաքապետի պարտականությունները կատարել Է միայն վեց շաբաթ, ինչից հետո նրան ստիպել են վայր դնել քաղաքագլխի լիազորությունները նախընտրական արշավի սկսվելու կապակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

     

Քաղաքական

Տնտեսություն

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արշավիր Ղարամյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Սամվել Բաբայանն ազատ արձակվեց

Բակո Սահակյանը շնորհակալական նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանն Արցախ է ժամանում

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանն այցելել են արեւելյան սահմանագծի հատվածներից մեկը

‹‹Ազգային վերածնունդ››-ի չարտոնված հավաքում կրկին նույն թեզերն են հնչել

Հանրային խորհուրդը չի սպասարկում որևէ քաղաքական ուժի շահերը. պատասխանատուներ

«Զինվորի բաժին» պահածոներ են հայտնաբերվել նաև Մանվել Գրիգորյանի Արցախի առանձնատանը. նոր բացահայտումներ

Օտարերկրյա զույգը Արցախի ԱԳՆ-ում մուտքի արտոնագիր է ստացել հարսանեկան շորերով