Artsakhpress

Սպորտ

Հայաստանի ակումբային առաջնության չեմպիոնը կորոշվի վերջին տուրում

Կայացավ Հայաստանի շախմատի ակումբային առաջնության 6-րդ տուրը: Տուրի կենտրոնական մրցախաղում միմյանց դեմ մրցում էին «Chessify» ակումբը և Գրոսմայստերական դպրոցի թիմերը:

Հայաստանի ակումբային առաջնության չեմպիոնը կորոշվի վերջին տուրում

Հայաստանի ակումբային առաջնության չեմպիոնը կորոշվի վերջին տուրում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին խաղատախտակի վրա «Chessify»-ի կազմում հանդես եկող Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով հաղթանակ տարավ Արման Փաշիկյանի նկատմամբ: Երկրորդում կարճատև  պայքարից հաշտություն կնքեցին Մանուէլ Պետրոսյանը և Զավեն Անդրիասյանը: 3-րդ խաղատախտակի վրա հաջողության հասավ «Chessify»-ը՝ Սամվել Տեր-Սահակյանը գեղեցիկ հաղթանակ տոնեց Տիգրան Հարությունյանի նկատմամբ: 4-րդ խաղատախտակի վրա կրկին հաղթեց «Chessify»-ը՝ Կարեն Գրիգորյանը երկարատև և սուր պայքարում ընթացած պարտիայում պարտության մատնեց Շանթ Սարգսյանին: 5-րդում Հովհաննես Գաբուզյանը ոչ-ոքի խաղաց Արթուր Դավթյանի հետ: 6-րդ խաղատախտակի վրա միմյանց էին հանդիպել մեր երկու պատանի և խոստումնալից շախմատիստները՝ «Chessify» -ի կազմում հանդես եկող Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը և Գրոսմայստերական դպրոցը ներկայացնող Մամիկոն Ղարիբյանը, ով վերջերս հաղթող էր դարձել Հայաստանի տարածաշրջանային առաջնությունում: Պարտիայում ուժեղ գտնվեց Ղարիբյանը: Արդյունքում՝ մրցախաղում «Chessify»-ը հաղթեց 4-2 հաշվով:
Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի Օլիմպիական մարզադպրոցի առաջին թիմը 5-1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Հայաստանի շախմատի ակադեմիայի թիմի նկատմամբ, «Էջմիածին-Լոգիկոն»-ը 4.5-1.5 հաշվով հաղթեց Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի Օլիմպիական մարզադպրոցի երկրորդ թիմին, իսկ Քանաքեռ-Զեյթունի թիմը 4-2 հաշվով հաղթեց «Երևան» ակումբին: Նշենք, որ «Երևան»-ի կազմում հանդես եկող Հովհաննես Հակոբյանը չէր ներկայացել պարտիային:
Վերջին տուրից առաջ «Chessify» ակումբը վաստակել է 12 միավոր և գլխավորում է աղյուսակը: Երկրորդ հորիզոնականում է ընթանում 10 միավոր վաստակած Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի Օլիմպիական մարզադպրոցի առաջին թիմը: Համաձայն վիճակահանություն՝ այս երկու ակումբները վերջին տուրում մրցելու միմյանց դեմ: Չեմպիոն դառնալու համար Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի Օլիմպիական մարզադպրոցի առաջին թիմը պետք է հաղթի առնվազն 5-1 հաշվով, ինչը շատ բարդ խնդիր է:
Մեդալների համար պայքարի մեջ են նաև «Էջմիածին- Լոգիկոն» ակումբը և Գրոսմայստերական դպրոցի թիմերը:

     

Քաղաքական

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search