Artsakhpress

Միջազգային

Ռոուհանին Թրամփին «ամենավատն» Է համարել ԱՄՆ-ի բոլոր նախագահներից

Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի «ամենաչար» նախագահն Է 1979 թվականից՝ Իրանի Իսլամական Հանրապետության կազմավորման պահից ի վեր:

Ռոուհանին Թրամփին «ամենավատն» Է համարել ԱՄՆ-ի բոլոր նախագահներից

Ռոուհանին Թրամփին «ամենավատն» Է համարել ԱՄՆ-ի բոլոր նախագահներից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, ինչպես հունիսի 14-ին հաղորդել Է Nehr գործակալությունը, հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
«1979 թվականին Իսլամական հեղափոխության հաղթանակի պահից մինչ օրս ԱՄՆ-ի բոլոր կառավարությունները եղել են իրանական ժողովրդի թշնամիները: Սակայն ԱՄՆ-ի ներկայիս նախագահն ամենավատն Է, ամենաանազնիվն ու ամենաչարը բոլոր նախորդների համեմատությամբ»,- ասել Է Ռոուհանին: Ընդսմին նա ընգծել Է, որ Իրանն իրազեկված Է Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի մտադրությունների մասին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին, գործարք, որ կնքվել Է 2015 թվականին եւ սահմանափակում Էր Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պատժամիջոցների եւ Միացյալ Նահանգների ու Եվրամիության կողմից սահմանված միակողմանի սահմանափակումների չեղարկման փոխարեն: Թրամփը խոստացել Է ոչ միայն 90-180 օրվա ընթացքում վերականգնել հին պատժամիջոցները, այլեւ կիրառել նոր սահմանափակիչ միջոցներ: Մայիսի 21-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել Է, որ Վաշինգտոնը մտադիր Է աննախադեպ ճնշում գործադրել Թեհրանի վրա, այդ թվում՝ սահմանել պատժամիջոցների՝ պատմության մեջ ամենախիստ ռեժիմը, եթե Իրանը չփոխի իր քաղաքականությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Անչափ ցավալի է, երբ հարցականի տակ են դնում Ռոբերտ Աբաջյանի գիտակցված անձնազոհությունը. Լևոն Մնացականյան

Խուզարկություն է կատարվել իմ հայրական տանը, «Մետաքսկոմբինատում» և Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում. Արթուր Աղաբեկյանը հանդես է եկել հայտարարությամբ

Արցախի կառավարության օպերատիվ շտաբի անդամների հայտարարությունը՝ Արթուր Աղաբեկյանի տան խուզարկության առթիվ

Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 102 տոկոսով

Շնագայլի հարձակման հերթական դեպքն է արձանագրվել

Արթուր Աղաբեկյանը բաց նամակ է հղել ապրիլյան պատերազմի ժամանակ ստեղծված օպերատիվ շտաբի անդամներին

Նախագահ Սահակյանը ստորագրել է կարգադրություն

Սամվել Շահրամանյանը նշանակվել է գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ

Հաթերքում կկայանա «Ժենգյալով հացի փառատոն». մանրամասներ է հաղորդում կազմակերպիչը

Search