Artsakhpress

Սպորտ

Ռուսաստան - Սաուդյան Արաբիա խաղով հունիսի 14–ին կմեկնարկի աշխարհի 21-րդ առաջնությունը

Ռուսաստան - Սաուդյան Արաբիա խաղով հունիսի 14–ին կմեկնարկի աշխարհի 21-րդ առաջնությունը։

Ռուսաստան - Սաուդյան Արաբիա խաղով հունիսի 14–ին կմեկնարկի աշխարհի 21-րդ առաջնությունը

Ռուսաստան - Սաուդյան Արաբիա խաղով հունիսի 14–ին կմեկնարկի աշխարհի 21-րդ առաջնությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիպումից առաջ Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում տեղի կունենա ԱԱ-ի բացման հանդիսավոր արարողությունը։ Կազմակերպիչները խոստանում են, որ բացման միջոցառումը լինելու է բացառիկ։ Քառամյակի գլխավոր ֆուտբոլային ստուգատեսի մեկնարկից առաջ ելույթ կունենան բրիտանացի հայտի երգիչ Ռոբի Ուիլյամսը և օպերային հայտնի երգչուհի, ռուս Աիդա Գարիֆուլինան։ Կմասնակցի նաև աշխարհի կրկնակի չեմպիոն, բրազիլացի Ռոնալդոն։ 30 րոպեանոց շոուի կոնցեպտի հեղինակը Ֆելիքս Միխայլովն է, որի ղեկավարությամբ են անցել Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության և ԱԱ-2018-ի խմբային փուլի վիճակահանության միջոցառումները։
Բացման խաղի պաշտոնական հյուրերի ցանկում 20 երկրի ղեկավար է։ Ներկա կլինի նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վերանորոգումից (1 տարի առաջ) հետո «Լուժնիկիում» սա առաջին պաշտոնական հանդիպումն է լինելու։ Մինչ այդ ռուսները 2 ընկերական հանդիպում են անցկացրել։ Ստանիսլավ Չերչեսովի գլխավորած թիմը 0։1 հաշվով պարտվել է  Արգենտինային, 0։3 հաշվով՝ Բրազիլիային։
Ռուսաստան – Սաուդյան Արաբիա խաղի գլխավոր մրցավարն է լինելու Նեստոր Պիտանոն։ Արգենտինացին պատմության առաջին մրցավարն է, որը Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության ժամանակ տեսակրկնությունների համակարգի օգնությամբ չի արձանագրել խփած գոլը (Պորտուգալիա – Մեքսիկա խաղում չի հաշվել Պեպեի գոլը)։
Երեկ Ռուսաստանի հավաքականի մարզմանը մասնակցել են բոլոր ֆուտբոլիստները։ Վնասվածքներ չկան։ Հիմնական կազմի խաղացողները պատրաստ են, սակայն թվերը այլ բան են հուշում․ Չերչեսովի գլխավորությամբ ռուսները չեն կարողանում հաղթել 7 խաղում անընդմեջ։ Ռուսաստանի հավաքականից բոլորը սպասում են ակտիվ՝ առաջին համարով խաղ։
Սաուդյան Արաբիայի հանդիպումներից դատելով կարելի է ասել, որ այս հավաքականի հիմնական զենքը ստանդարտ դիրքերն են։ Վերջին 2 տարիների ընթացքում նրանք ստանդարտի խաղարկումից հետո խփել են 17 գոլ։
Սպասվում է, որ Խուան Անտոնիո Պիցիի ղեկավարած թիմը հանդիպման հիմնական ժամանակում պաշտպանվելու է՝ սպասելով իր հնարավորությանը։ Վիճակագրությունը այս դեպքում կարևոր է․ ռուսները ստանդարտներից հետո գնդակը հաճախ են հանում սեփական դարպասից։
Սաուդյան Արաբիան շատերի համար հանելուկ-հավաքական է։ Թիմի հայտացուցակից 20 ֆուտբոլիստ ներքին առաջնությունից է։ ԱԱ-2018-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նրանք ձեռք բերեցին Բերտ Վան Մարվեյկի օգնությամբ, սակայն հոլանդացին Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով հեռացավ։ Հետո եկավ արգենտինացի Էդուարդո Բաուսան, նա աշխատեց մինչև նոյեմբեր։ ԱԱ-2018-ում իսպանացի Խուան Անտոնիո Պիցին կգլխավորի հավաքականը։
Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան մինչ այս հանդիպել են մեկ անգամ։ 1993-ին ընկերական խաղում ռուսները պարտվել են 2։4 հաշվով։
Ռուսաստան – Սաուդյան Արաբիա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։
A խմբի մյուս խաղը տեղի կունենա հունիսի 15-ին, կմրցեն Եգիպտոսը և Ուրուգվայը (16:00)։

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search