ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ - ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի գլխավորած աշխատանքային խումբը Ռուսաստանի Դաշնությունում` Չեբարկուլում, մասնակցում է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր մարտական պատրաստության և դաշտային ուսուցման հարցերով համակարգող կոմիտեի հերթական նիստին և ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի զորավարժադաշտում անցկացվող մարտական պատրաստության գործնական միջոցառումներին:
ՀՀ զինված ուժերի աշխատանքային խումբը ՌԴ-ում մասնակցում է մարտական պատրաստության գործնական միջոցառումներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: