Artsakhpress

Միջազգային

Թրամփը կրկին հայտարարել է Ռուսաստանի՝ G7-ին միանալու անհրաժեշտության մասին

ԱՄՆ-ը նախագահ Դոնալդ Թրամփը վերահաստատել է, որ ցանկանում է, որպեսզի Ռուսաստանը վերադառնա «Մեծ յոթնյակ»՝ ընդգծելով, որ կարեւոր է համարում ուղիղ շփումների հնարավություն ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Թրամփը կրկին հայտարարել է Ռուսաստանի՝ G7-ին միանալու անհրաժեշտության մասին

Թրամփը կրկին հայտարարել է Ռուսաստանի՝ G7-ին միանալու անհրաժեշտության մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ռուսաստանը հանվել էր խմբից, որի կազմում ներառված են Ֆրանսիան, Կանադան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Միացյալ Թագավորությունը եւ Միացյալ Նահանգները, 2014 թվականին, հայտնում է News.am-ը:

Թրամփն առաջին անգամ բարձրացրել էր Ռուսաստանի վերադարձի հարցը նախորդ շաբաթ Կանադայի Քվեբեկ քաղաքում տեղի ունեցած G-7-ի գագաթնաժողովին: «Մենք խոսակցության մոտ 25 տոկոսը ծախսել ենք Ռուսաստանի քննարկման համար, եւ ես ասել եմ՝ մի՞թե ավելի լավ չէր լինի, եթե նա գտնվեր այստեղ»,- Fox News-ին տված հարցազրույցում, խոսելով անցած գագաթնաժողովի մասին, ասել է Թրամփը:

Ըստ Թրամփի՝ եթե Պուտինը ներկա գտնվեր «յոթնյակի» նիստերին, խմբի անդամները կարող էին օգտագործել այդ հնարավորությունը՝ Սիրիայում եւ Ուկրաինայում տիրող իրավիճակը քննարկելու համար: «Օրինակ, եթե նա ներկա լիներ այս հանդիպմանը, ես կխնդրեի նրան ի օգուտ աշխարհի, ի օգուտ երկրի եւ ի օգուտ իրեն բաներ անել»,- ասել է Թրամփը: Սակայն Թրամփի առաջարկը խիստ քննադատության արժանացավ Կոնգրեսում դեմոկրատների կողմից:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր