Artsakhpress

Հասարակական

Հանրային խորհուրդը չի սպասարկում որևէ քաղաքական ուժի շահերը. պատասխանատուներ

Ժամանակավոր հանրային խորհուրդ արդեն ներկայացվել է շուրջ 1645 դիմում-բողոք:

Հանրային խորհուրդը չի սպասարկում որևէ քաղաքական ուժի շահերը. պատասխանատուներ

Հանրային խորհուրդը չի սպասարկում որևէ քաղաքական ուժի շահերը. պատասխանատուներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է խորհրդի անդամ Արմինե Պետրոսյանը՝ մանրամասնելով, որ մուտքագրված դիմումներից 27-ն ուղարկվել է առողջապահության, 10-ը՝ քաղաքաշինության, 150-ը՝ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման (նույն չափով կուղարկվի նաև այսօր) նախարարություններ, 55-ը՝ ոստիկանություն, 14-ը՝ դատական համակարգ, 5-ը՝ դատախազություն, իսկ 62-ը այսօր ուղարկվելու է Ստեփանակերտի քաղաքապետարան:
Խորհրդի անդամներից Դավիթ Սիմոնյանը նշել է, որ դիմում-բողոքների ընդունումը շարունակվում է, և քաղաքացիները յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում, կարող են ներկայացնել դրանք:
Նրա խոսքով՝ ժամանակավոր հանրային խորհրդի նպատակը մարդկանց օգնելն է, սակայն քաղաքացիները պետք է հիշեն, որ հարցերին լուծում տալու համար պետք է լինել համբերատար:
Իր հերթին խորհրդի անդամ Սերգեյ Ղազարյանն ասել է, որ իրենք ստանում են դիմումներ, որտեղ քաղաքացիները նշում են, որ իրենց հուզող հարցերի վերաբերյալ ունեին նախնական պայմանավորվածություն նախկին պետական նախարար Արայիկ Հարությունյանի հետ:
«Հենց այդ նպատակով մենք կապ ենք հաստատել Ա. Հարությունյանի հետ, և որոշ հարցեր ու պայմանավորվածություններ, որոնք ուղղված էին նրան, կուսումնասիրվեն Ա. Հարությունյանի կողմից: Բացի դրանից, պետք է նշել, որ գերատեսչությունները ևս պատրաստակամություն են հայտնում արագ արձագանքել բարձրացված հարցերին: Հարկ է ընդգծել, որ ժամանակավոր հանրային խորհուրդն ապաքաղաքական կառույց է, ստեղծվել է հանրության պահանջով և չի սպասարկում որևէ քաղաքական ուժի շահերը»,- նշել է Ս. Ղազարյանը:
Ժամանակավոր հանրային խորհրդի անդամները մեզ հետ զրույցում նշել են, որ խորհրդի իրավական կարգավիճակ ստանալը բխում է հանրության շահերից:
Խորհրդի անդամ Վրեժ Ասմարյանն ընդգծել է, որ իրենց համար շատ կարևոր էր Հանրապետության Նախագահի, նախկին պետական նախարարի, Ազգային ժողովի պատգամավորների հետ ունեցած հանդիպումները, ցավոք, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մինչ այսօր իրենց հետ հանդիպելու առաջարկ այդպես էլ չի արել:
«Դա մեզ համար անսպասելի և ցավալի երևույթ է: Հանրության պահանջը օրենքի գերակայության ապահովումն է: Կարծում եմ՝ լինելով օրենսդիր մարմնի ղեկավար՝ նա պետք է առաջինն արձագանքեր այդ հարցին»,- ավելացրել է Վ. Ասմարյանը:
Ի դեպ, ժամանակավոր հանրային խորհրդի անդամներն արձանագրում են, որ քաղաքացիների կողմից հնչեցված դիմում-բողոքներից մի քանիսն արդեն ստացել են լուծումներ: Առաջիկա օրերին կբացվի նաև խորհրդի ֆեյսբուքյան պաշտոնական էջը, որտեղ կտեղադրվեն լուծում ստացած խնդիրները՝ նպատակ ունենալով այդ կերպ հանրությանն իրազեկել խորհրդի աշխատանքների մասին:
Այդ ցանկում տեղ կգտնի զոհված ազատամարտիկների մայր 58-ամյա Անյա Դադամյանի դիմումը, որտեղ նշվում է, որ վերջինս ունի առողջական և բնակարանային խնդիրներ:
Մեզ հետ զրույցում Ա. Դադամյանը նշել է, որ խորհրդի միջնորդությամբ հանդիպել է առողջապահության նախարար Կարինե Աթայանին, ով էլ տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերին Երևանից կժամանի համապատասխան բժիշկ և տեղում կկատարի հետազոտություն, անհրաժեշտության դեպքում նաև վիրահատություն, իսկ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կողմից նրան տրվել է 100 հազար դրամ աջակցություն:
Ա. Դադամյանը հույս է հայտնել, որ իր կողմից ներկայացված խնդիրներին լուծում կտրվի:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search