Artsakhpress

Քաղաքական

Ոչ Պեսկովը, ոչ էլ Ադրբեջանն են որոշում՝ ով պետք է ներկայացնի Հայաստանը Արցախի հարցի շուրջ բանակցություններում. քաղտեխնոլոգ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դեռ երեկ ռուսական լրատվամիջոցներին հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում Մոսկվայում չի նախատեսվում։

Ոչ Պեսկովը, ոչ էլ Ադրբեջանն են որոշում՝ ով պետք է ներկայացնի Հայաստանը Արցախի հարցի շուրջ բանակցություններում. քաղտեխնոլոգ

Ոչ Պեսկովը, ոչ էլ Ադրբեջանն են որոշում՝ ով պետք է ներկայացնի Հայաստանը Արցախի հարցի շուրջ բանակցություններում. քաղտեխնոլոգ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Փորձագիտական գնահատականներով, սա նուրբ ակնարկ էր առ այն, որ թեև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միաժամանակ գտնվում են Մոսկվայում, սակայն հայկական կողմից Արցախի հարցով բանակցություններ կարող է վարել միայն ՀՀ նախագահը։ 

Հարցի շուրջ Panorama.am-ի թղթակիցը զրուցեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ՝ փորձելով ճշտել նաև նրա տեսակետը։

Անի Ղազարյան, Panorama.am- Պարոն Հակոբյան, Դուք և՞ս այն կարծիքին եք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովի հայտարարությունն ավելի շատ ակնարկ է, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ հայկական կողմից պետք է բանակցի բացառապես ՀՀ նախագահը և ոչ մի դեպքում՝ վարչապետը։

Վիգեն Հակոբյան- Ես դժվարանում եմ միանշանակ հասկանալ՝ ինչ է դա նշանակում ընդհանրապես, որովհետև ոչ Պեսկովը, ոչ էլ Ադրբեջանի նախագահն են որոշում՝ ով պետք է ներկայացնի Հայաստանը Արցախի հարցի շուրջ  կամ միջպետական այլ բանակցություններում։ Համենայնդեպս, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ կարծես թե նման հարցեր չեն առաջանում. և ոչ միայն նրա մոտ։

Այնպես որ, այն, ինչի մասին հիմա խոսում է Պեսկովը, կարծում եմ՝ ընդհանրապես լուրջ չէ և բացարձակապես չի համընկնում այն դիրքորոշման հետ, ինչ որ կար հայ-ռուսական բանակցություններում։ Որովհետև նույն  ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ Պուտինը բանակցություններ վարում էր։

Տվյալ դեպքում ես հսկայական անհամապատասխանություն եմ տեսնում այն գործողությունների, որ վարում է Պեսկովի ղեկավարը և նրա միջև, ինչի մասին Պեսկովն ասում է։ Տվյալ դեպքում, գուցե, Պեսկովն ավելի շատ Ադրբեջանի նախագահի խոսնակի դերն է կատարում։ Գուցե Ադրբեջանի նախագահն է նման կարծիք հայտնել։ Նորից եմ ասում, եթե նման հարց առաջանար Պուտինի մոտ, այսինքն՝ Պուտինն ասեր, որ ինքը բանակցելու է միայն Հայաստանի նախագահի հետ, Պեսկովը դա մեկնաբաներ, ես դա կհասկանայի։ Բայց երբ Պեսկովն է դրա մասին խոսում, և ըստ էության խոսում է երկու այլ երկրների ղեկավարների հանդիպման մասին և ակնարկում է, որ այդ հանդիպումը չի լինի, քանի որ Ադրբեջանը չի ուզում հանդիպել ՀՀ վարչապետի հետ, այլ ուզում է հանդիպել նախագահի հետ, այս պարագայում ակնհայտ անհամապատասխանություն եմ տեսնում։

Երբ խոսում ենք ակնարկների մասին, այստեղ ակնարկ չկա ընդհանրապես։ Այստեղ կա տվյալ դեպքում, ես կարծում եմ, սուբորդինացիայի խախտում։ Այս դեպքում ես կհարցնեի պարոն Պեսկովին՝ այդ դեպքում ինչո՞ւ Պուտինը հանդիպեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկեց, ըստ էության, միջպետական հարցեր, ոչ թե միայն տնտեսական հարցեր։ Սուբորդինացիայի խնդիր կա։


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search