Միջազգային

Գերմանական կազմակերպությունները կոչ են արել դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային

Գերմանիայի հասարակական կազմակերպություններն իշխանություններին կոչ են արել ժամանակավորապես դադարեցնել Թուրքիային զենքի մատակարարումը։

Գերմանական կազմակերպությունները կոչ են արել դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային

Գերմանական կազմակերպությունները կոչ են արել դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը:
«HSFK», «BICC», «INEF», «IFSH» անվտանգության հետազոտության ինստիտուտների կողմից համատեղ հրապարակված «Խաղաղության վերաբերյալ փորձագիտական զեկույցում ընդգծվել է, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում իրականացրած ռազմագործողություններով ոտնահարում է միջազգային իրավունքի դրույթները։ Միաժամանակ կոչ է արվել դադարեցնել Գերմանիայի կողմից Թուրքիային զենք-զինամթերքի վաճառքը:
Զեկույցում նշվել է, որ Գերմանիայի կողմից Թուրքիային վաճառվող զինամթերքն օգտագործվում է Աֆրինի ռազմագործողության ընթացքում, իսկ Սաուդյան Արաբիային վաճառվող զինամթերքը՝ Եմենի դեմ։
«Եթե Գերմանիան իսկապես ցանկանում է միջնորդի դեր ստանձնել, նա պետք է երկարատև խաղաղություն ապահովող քաղաքականություն որդեգրի՝ մի կողմ դնելով կարճաժամկետ շահերը», -ասված է զեկույցում։
 Սիրիայի Աֆրին քաղաքում Թուրքիայի նախաձեռնած ռազմական գործողությունների մեկնարկից հետո Գերմանիայում պարբերաբար հնչում են Թուրքիային գերմանական զենքի վաճառքը դադարեցնելու կոչեր։

     

Քաղաքական

Տնտեսություն