Artsakhpress

Քաղաքական

Ստամբուլում առկա փաստաթղթերը լեփ լեցուն են ծածկագրերով. Թաներ Աքչամ

Թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը կարծում է՝ Թուրքիան կշարունակի ժխտել Հայոց ցեղասպանությունը, բայց դրա համար պետք է գտնի այլ տարբերակ, քան առկա փաստաթղթերի հավաստիությունը կասկածի տակ դնելը:

Ստամբուլում առկա փաստաթղթերը լեփ լեցուն են ծածկագրերով. Թաներ Աքչամ

Ստամբուլում առկա փաստաթղթերը լեփ լեցուն են ծածկագրերով. Թաներ Աքչամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աքչամը նման կարծիք հայտնեց Հայաստանում «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» թեմայով միջոցառմանն իր ելույթում: 
«Ես մոտ 6-7 ամիս եմ անցկացրել օսմանյան արխիվներում: Բոլոր փաստաթղթերը լեփ-լեցուն են եղել ծածկագրերով: Շատ բառեր՝ արտաքսել, իմ եղբայրը, հայեր և այլն, ծածկագրված են եղել: Սակայն Օսմանյան կայսրությունը փոխել է ծածկագրման համակարգն ամեն տարի: Ուստի պետք էր նույն ամսվա ընթացքում դիտարկել փաստաթղթերը՝ ծածկագրերը հասկանալու համար: Այն, ինչ ես բացահայտեցի, ապշեցուցիչ էր»,-ասաց Թաներ Աքչամը: 

Օսմանյան կայսրության այդ արխիվը կարելի է տեսնել Ստամբուլում: Աքչամը փաստում է՝ սակայն այդ փաստաթղթերն  արխիվում են դրվել միայն 2012-ից հետո: Ուստի հետազոտողի համար հեշտ չէր ավելի վաղ բացահայտել դա: 
 «Նրանք չեն կարող այդ փաստաթղթերի հավաստիությունը կասկածի տակ դնել: Թուրքիան կշարունակի ժխտել Հայոց ցեղասպանությունը, սակայն դրա համար այլ տարբերակ պետք է գտնի»,-եզրափակեց Աքչամը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՊՆ բեռնատարի վթարի արդյունքում չորս զինվոր է մահացել

Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Զանգակատուն գյուղի մոտ ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել. համայնքապետ

Շուշիում կազմակերպվել է մոդելավորման բաժնի ուսանողների աշխատանքների ցուցադրություն

Արցախում առաջին անգամ պետբյուջեի եկամուտները կգերազանցեն ծախսերը. Ֆինանսների նախարար

Փորձարկվել է հայկական արտադրության առաջին ռազմական ռոբոտը

Ունեմ շուրջ 115 հազար վաճառքի ենթակա տնկիներ. երիտասարդ այգեգործը պատմել է իր հաջողված բիզնեսի մասին

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը գալիս են Հայաստան երեխա որդեգրելու

Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի դիմորդները տարեցտարի ավելանում են. մշակութային կրթօջախը 80 տարեկան է

Search