Artsakhpress

Հասարակական

Սամվել Բաբայանն ազատ արձակվեց

ՀՀ Վճռաբեկ դատարանը քիչ առաջ ազատ արձակեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանին:

Սամվել Բաբայանն ազատ արձակվեց

Սամվել Բաբայանն ազատ արձակվեց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ Վճռաբեկ դատարանը փոխեց Սամվել Բաբայանի խափանման միջոցը՝ հաշվի առնելով Ազգային ժողովի 11 պատգամավորների ներկայացրած անձնական երաշխավորությունը: Դատարանի որոշմամբ ազատ արձակվեցին նաեւ ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը:
Վճռաբեկ դատարանը որոշեց նաեւ ամբաստանյալների բողոքը բավարարել մասնակի եւ գործն ուղարկել նոր քննության, հայտնում է News.am-ը:
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում) եւ դատապարտել 6 տարվա ազատազրկման։ Վերաքննիչը անփոփոխ էր թողել առաջին ատյանի որոշումը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Միայն գործից անտեղյակը կարող էր 2016 թ․ ապրիլյան պատերազմը «դիվերսիա» անվանել. Վիտալի Բալասանյանը նոր փաստեր է հրապարակում

«Սասնա Ծռեր»-ը սադրանքի միջոցով ապատեղեկատվություն է տարածում. մարտունեցի ազատամարտիկները հանդես են եկել բաց նամակով

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ինչպե՞ս հայ պատանին նվաճեց «Голос дети»-ի ժյուրիին եւ ինչո՞ւ ընտրեց Մելաձեին. Միշայի խոստովանությունը` հաղթական ելույթից հետո

Ստեփանակերտում կազմակերպվել է «Երկու պետություն՝ մեկ հայրենիք» խորագրով ֆլեշմոբ (տեսանյութ)

«Իրականությունից անտեղյակ «խորհրդատուների» հորինվածքներին պետք է վերաբերվել համբերատարությամբ». Լևոն Մնացականյան

Համահայկական խաղերն այս տարի կկայանան Արցախում

Ստեփանակերտի պոլիկլինիկայում ապրիլի 1-ից հերթագրումներն կիրականացվեն նաև հեռախոսազանգերով. նախարար

Արցախի երիտասարդները Եռաբլուրում շաբաթօրյակ և ծառատունկ իրականացրին (Տեսանյութ)

Search