Artsakhpress

Մշակույթ

Մեկնարկել է «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» դասընթացի առաջին փուլը

Օրերս մեկնարկել է «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» դասընթացի առաջին փուլը:

Մեկնարկել է «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» դասընթացի առաջին փուլը

Մեկնարկել է «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» դասընթացի առաջին փուլը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը, կարևորելով Արցախի երիտասարդության շրջանում ինքնիրացման պայմանների ստեղծումը, զբաղվածության խնդրի կարգավորումը, երիտասարդության ակտիվ մասնակցությունը համայնքների զարգացման գործում, «Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ նախաձեռնել է ծրագիրը, որն իրակականանում է դասընթացների, գործնական աշխատանքների, ոլորտում հաջողություն ունեցած ձեռներեցների հետ հանդիպումների միջոցով:
 
Դասընթացն իրականացնում են բանախոսներ, «Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման եւ երկխոսության միջազգային կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սուրեն Մխիթարյանը և փոխնախագահ Արեգ Թադևոսյանը:
 
Իր խոսքում դասընթացավար Արեգ Թադևոսյանն ասել է, որ ծրագիրն իրականանալու է երկու փուլով՝ կազմված 20-ական մասնակիցներից:
 
«Երկրորդ եռօրյա փուլը կմեկնարկի վաղը: Դասընթացի վերջում կունենանք բիզնես-ծրագրեր, որոնք կարող են ներկայացվել ֆինանսավորման: Այստեղ երիտասարդների կողմից հնչեցվում են ամենատարբեր խնդիրներ, որոնք, օրինակ, վերաբերում են ժամանցի կազմակերպման, երիտասարդների զբաղվածության, էկոլոգիական աղետի, գյուղատնտեսության զարգացման հետ կապված մի շարք հարցերի: Առաջին փուլը նվիրված էր սոցիալական ձեռնարկատիրության գաղափարին, սոցիալական խնդիրների համայնքային քարտեզագրմանը, դրանց համար բիզնես լուծումներ գտնելուն»,- նշել է Ա. Թադևոսյանը:
Դասընթացավարի խոսքով՝  Հայաստանի սոցիալական ձեռնարկատիրութունների ասոցիացիան ևս պատրաստ է Արցախում երիտասարդների համար անցկացնել թրեյնինգներ և փորձուսուցում:
 
Այսօր դասընթացի մասնակիցների հետ հանդիպելու էր եկել ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, ով կարևորել է նախաձեռնությունը՝ նշելով, որ այս ձևով երիտասարդներին հնարավորություն է տրվում բարձրաձայնել իրենց համայնքներում առկա խնդիրների մասին:
 
Նախարարի խոսքով՝ սոցիալական ձեռնարկատիրությունը միտված է սոցիալական խնդիրների լուծմանը, իսկ այն անհրաժեշտություն է Արցախում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող

Տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով այսօր Շոշ գյուղում ճանապարհ են փակել

Շոշ գյուղում կատարված դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում

Բակո Սահակյանը Նիկոլ Փաշինյանի հետ այցելել է հանրապետության հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ

Շնորհավորանքներ նորապսակներին և նորածիններին. մայրաքաղաքի օրը եզրափակվել է տոնական համերգով (լուսանկարներ)

Շոշ գյուղում միջադեպից տուժածին «պատշաճ բուժօգնություն» չցուցաբերելու առնչությամբ ԱՆ-ն հայտարարություն է տարածել

Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել

Ջրհեղեղի հետևանքով Բաքվի մի շարք շրջաններ անցել են ջրի տակ

Բակո Սահակյանը Բորիս Դավիդովին շնորհել է գեներալ–մայորի կոչում

Search