Հունիսի 6-14-ը Արցախ ժամանած բուսաբուծության, բույսերի պաշտպանության ու զարգացման ոլորտի մասնագետ, փորձառու գյուղատնտես ու հողագործ, ավստրալաբնակ Ստեփան Մելքոնյանը գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանի ուղեկցությամբ եղել է Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանների մշակվող հողատարածքներում: