Artsakhpress

Հասարակական

Ճարտար քաղաքում տեղի է ունեցել Սրբ Վարդանանք եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը

Այսօր՝ հունիսի 16-ին, Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում տեղի է ունեցել Սրբ Վարդանանք եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը:

Ճարտար քաղաքում տեղի է ունեցել Սրբ Վարդանանք եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը

Ճարտար քաղաքում տեղի է ունեցել Սրբ Վարդանանք եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ եկեղեցու օծմանը մասնակցելու համար Երևանից ուղղաթիռով Ճարտար էր ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը: Նրանց դիմավորել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը, որից հետո հայկական երկու հանրապետությունների ղեկավարները նորակառույց եկեղեցում մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսոպոս Մարտիրոսյանի ձեռամբ մատուցված սուրբ պատարագին:
Արմատներով ճարտարցի, ռուսաստանաբնակ բարերար Վլադիմիր Ավագյանի հիմնական մեկենասությամբ կառուցված Ճարտարի Սրբ Վարդանանք եկեղեցին յուրօրինակ ճարտապետություն ունի: Այն, ըստ բարերարի, հավերաժացնում է արցախյան պատերազմում զոհված բոլոր հայորդիների անմար հիշատակը, և պատահական չէ, որ կրում է սուրբ Վարդան զորավարի անունը:
Բացի եկեղեցու կառուցման մեկենասությունից, բարերարի միջոցներով արդեն հինգ տարի է՝ գործում է նաև «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամ»-ը, որի նախաձեռնությամբ Ճարտարում կառուցվել է մանկապարտեզ, կապիտալ վերանորոգվել և վերազինվել են քաղաքի հիվանդանոցը, հանդիսությունների տունը, մարզադպրոցը, սալապատվել են գյուղի փողոցները, ինչպես նաև ավարտման փուլում են սոցիալական ծրագրերով նախատեսված բազմաբնակարանանոց շենքի կառուցման աշխատանքները: Հիմնադրամի միջոցներով մի շարք ծրագրեր են իրականացվել նաև Արցախի այլ համայնքներում: Բարերարի խոսքով՝ ծրագրերն այսքանով չեն սահմանափակվելու:
Պատարագից հետո հանդես գալով ելույթով՝ Վ. Ավագյանը նշել է, որ հայրենիքի շենացման գործում կատարած յուրաքանչյուր ներդրում կարևոր է ոչ միայն ներկայի, այլև ապագայի համար: Նա շնորհակալություն է հայտնել ԱՀ նախագահին և ՀՀ վարչապետին միջոցառմանը մասնակցելու համար և որպես երախտագիտության նշան՝ Նիկոլ Փաշինյանին նվիրել է սրբապատկեր և շինարարական գործիք-հուշանվեր՝ մաղթելով, որ նոր պաշտոնում Աստծո օրհնությունը և աշխատանքի եռանդը նրանից երբեք չպակասեն:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածներին կցուցաբերվի ավելի մեծ ու արդյունավետ աջակցություն բնակվարձի ու զբաղվածության ծրագրերի շրջանակներում. Արտակ Բեգլարյան

300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար. գլխավոր դատախազություն

ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնեն

Նախագահ Հարությունյանը շուրջ մեկ տասնյակ օրենքներ է ստորագրել

Ազգային ժողովի նախագահին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները

Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Սամվել Կարապետյանին առնչվող գործի շուրջ հանրային արձագանքները

Իրավապահ համակարգը պայքարում է նաև սեփական շարքերում հանցավոր երևույթների դեմ (ձայնագրություն)

Բնակապահովման ծրագրի էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ կատարվում է պատերազմից տուժած քաղաքացիների փաստաթղթերի ընդունելություն

Արթուր Թովմասյանը կոչ-հորդորով դիմել է ԱՀ Կառավարությանը (տեսանյութ)

Search