Artsakhpress

Մշակույթ

Արցախում կայացել է օդային երկրորդ փառատոնը(տեսանյութ)

Այսօր՝ հունիսի 16-ին, Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվել է օդային երկրորդ փառատոնը:

Արցախում կայացել է օդային երկրորդ փառատոնը(տեսանյութ)

Արցախում կայացել է օդային երկրորդ փառատոնը(տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Յելլ Էքստրիմ Պարկ» («Yell Extreme Park») ընկերության կողմից նախաձեռնված, ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունների, «Սքայ Քլաբ-Պարագլայդինգ ին Արմենիա»-ի («Paragliding in Armenia – SKY CLUB») և «Սքայբոլ»-ի («Skyball») համատեղ ջանքերով իրականացվող «Արցախ էյր ֆեստ» («Artshakh Air Fest») փառատոնը, չնայած այսօր տեղացած հորդառատ անձրևին և եղանակային անբարենպաստ պայմաններին, այնուամենայնիվ, կայացել է՝ մեկնարկելով ինքնաթիռների և օդապարիկների մասնակցությամբ կազմակերպված օդային շոուով:
 
Դրան զուգահեռ՝ սկսվել է նաև համերգային ծրագիրը՝ Գոռ Սուջյանի, «Նեմրա» ռոք խմբի, «Շուշվա բենդ»-ի, «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խմբի կատարումներով, որին հաջորդել է փարթին՝ DJ Գուեվոյի մասնակցությամբ:
 
Փառատոնի ընթացքում կազմակերպիչները հանդես են եկել նաև մամուլի ասուլիսով՝ պատասխանելով լրագրողների կողմից հնչեցված մի շարք հարցերի:
 
Մասնավորապես՝  ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը նշել է, որ այսօրվա փառատոնը 2017 թվականին կայացած «Արցախ էյր ֆեստ»-ի շարունակությունն է՝ ավելի մեծ ծավալով:
«Այսօրվա եղանակային պայմանները կարելի է դիտարկել՝ որպես արկածային տուրիզմի մի մաս: Նախատեսված բոլոր թռիչքները տեղի են ունեցել, և կարծում եմ՝ սա հիմք է հետագայում ավելի մեծ միջոցառումներ կազմակերպելու համար: Անցած տարվա համեմատ՝ այսօր կան փոփոխություններ՝ մասնակիցների և ծրագրի առումով: Ցուցադրական թռիչքներից որոշները 2017-ին հնարավորություն չենք ունեցել ներկայացնելու: Միջոցառումն ինքնին հետապնդում է բնակչության ժամանցի կազմակերպման, զբոսաշրջության զարգացման, Արցախում թեթև և փոքր ավիացիայի ներուժի քարոզման և այլ նպատակներ»,- ասել է Լ. Գրիգորյանը:
Նախարարն անդրադարձել է նաև Ստեփանակերտի օդանավակայանի գործունեությանը՝ մանրամասնելով, որ այստեղից թռիչքներ իրականացվում և նախկինում ևս իրականացվել են:
«Կանոնավոր չվերթներ չեն լինում, սակայն դրանց իրականացման համար մենք տեխնիկապես պատրաստ ենք: Մեր հարևան երկիրը ամեն կերպ խոչընդոտում է օդանավակայանի կանոնավոր գործունեությանը: Այս ուղղությամբ մենք աշխատում ենք, և հուսով եմ՝ հետագայում խնդիրը լուծում կստանա: Այսօր ունենք 2 ինքնաթիռ, որոնք նախատեսված են զբոսաշրջային թռիչքների համար»,- ավելացրել է Լ. Գրիգորյանը:
Անդրադառնալով փառատոնին զբոսաշրջիկների մասնակցությանն՝ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանն ասել է, որ փառատոնը մեծ նշանակություն ունի և այն անցում է ավանդականից ժամանակակիցին:
««Արցախ էյր ֆեստ»-ը դիտարկվում է նաև որպես զբոսաշրջային ներուժի իրացման մեծ միջոց: Այս տարի ևս նկատվում է զբոսաշրջիկների զգալի աճ, որը ողջունելի է: Ինչ վերաբերում է Արցախ այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությանն, առհասարակ, ապա նշեմ, որ 2017 թվականի տվյալներով զբոսաշրջիկների մեծ հոսք կար ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իրանից և Լիբանանից»,- ավելացրել է Ա. Գրիգորյանը:
 
Իսկ «Յելլ Էքստրիմ Պարկ»-ի համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը նշել է, որ իրենք նախատեսում են այս փառատոնին զուգահեռ՝ կազմակերպել ևս մեկ միջոցառում: Կոնկրետ ժամկետների և նախաձեռնության բնույթի մասին Տ. Չիբուխչյանը կմանրամասնի առաջիկայում:
 
Մամուլի ասուլիսին լրագրողների կողմից հնչեցված հարցերին պատասխանել են նաև «Սքայբոլ»-ի ներկայացուցիչ Նաիրի Բարսեղյանը և «Սքայ Քլաբ-Պարագլայդինգ ին Արմենիա»-ի ներկայացուցիչ Արմեն Սարգսյանը:
 
Նրանք նշել են, որ փառատոնը հնարավորություն է տալիս աշխուժացնել երիտասարդական կյանքը, նպաստել երիտասարդության ազատ ժամացի և առողջ ապրելակերպի կազմակերպմանը:
 
Փառատոնի մասնակից Անգելինա Հակոբյանը, ով առաջին անգամ է ներկա գտնվում «Արցախ էյր ֆեստ»-ին, նշել է, որ այն հնարավորություն է տալիս ավելի մոտիկից ծանոթանալու արկածային տուրիզմին:
 
«Փառատոնի միջավայրը տրամադրող է՝ մարդկանց հետ ծանոթանալու, նոր ընկերներ ձեռք բերելու առումով: Սա հաճելի երևույթ է Արցախում»,- ավելացրել է Ա. Հակոբյանը:
 
Նշենք, որ այսօր փառատոնին նախապես գրանցված մասնակիցները հնարավորություն են ունեցել թռչելու երկտեղանոց տուրիստական ինքնաթիռով: Օդապարիկների տոմսեր գնած մասնակիցներին հետ է վերադարձվել գումարը, քանի որ անձրևի պատճառով թռիչքները չեն կայացել, իսկ պարապլանի համար նախապես գրանցվածները վաղը՝ հունիսի 17-ին, մինչև ժամը 13:00-ն, հնարավորություն կունենան թռչելու Ստեփանակերտի օդանավակայանից:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հագուստի արտադրությամբ զբաղվող ընկերությունն աշխատանքի է հրավիրում ավելի քան 100 աշխատակիցների

Վիճաբանության հետևանքով երկու հոգի տեղափոխվել են Մարտակերտի շրջբուժմիավորում. գործածվել են ատրճանակներ

Ո՞րն է եղել Շուշիում շմոլ գազից թունավորման պատճառը. պարզաբանում

Առողջապահության նախարարն այցելել է Շուշիում շմոլ գազից թունավորված երեխային

Քաշաթաղի հարավային թևում նոր խոշոր ներդրումային ծրագիր կիրականացվի. Արայիկ Հարությունյան

Արարատ լեռան վրա Նոյյան տապանի հետքեր, որոնք ԱՄՆ ԿՀՎ–ն 50 տարի թաքցրել է. թուրքական թերթ

Հայրենյաց պաշտպանի օրը կնշվի հունվարի 28-ին և կլինի ոչ աշխատանքային

Գազի հաշվիչները կհանվեն բնակարաններից. գործընթացը սկսված է

Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է քայլը

Search