Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ն ամբողջական ապամիջուկայնացման համար Հյուսիսային Կորեային պահանջներ է ներկայացրել է 47 կետերով. Ճապոնիայի ԱԳՆ

ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի հետ ապամիջուկայնացման մասին համաձայնագրի շրջանակում 47 կետերով պահանջներ է ներկայացրել

ԱՄՆ-ն ամբողջական ապամիջուկայնացման համար Հյուսիսային Կորեային պահանջներ է ներկայացրել է 47 կետերով. Ճապոնիայի ԱԳՆ

ԱՄՆ-ն ամբողջական ապամիջուկայնացման համար Հյուսիսային Կորեային պահանջներ է ներկայացրել է 47 կետերով. Ճապոնիայի ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: News.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոն NHK-ի հետ հարցազրույցում:
«Հյուսիսային Կորեայի բարձրագույն ղեկավարը համաձայվել է ամբողջական ապամիջուկայնացման անցկացմանը: ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտնել է, որ Միացյալ Նահանգները այդ տերմինի մեջ ներառում է միջուկային եւ զանգվածային ոչնչացման զենքերի այլ տեսակների՝ քիմիական, կենսաբանական, ինչպես նաեւ հրթիռների եւ բոլոր համապատասխան օբյեկտների վերացում ստուգման ենթակա եւ անշրջելի ձեւով:
Դրա հետ կապված Հյուսիսային Կորեային պահանջներ են ներկայացվել 47 դրույթներով: Եթե այս ընկալմամբ ամբողջական ապամիջուկայնացումը չկատարվի, ապա Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներն էլ չեն հանվի: Կարծում եմ, որ այնտեղ սա հասկանում են»,- ասել է Կոնոն:
Նա շեշտել է, որ ԱՄՆ տեսանկյամբ ոչնչացման են ենթակա Հյուսիսային Կորեայի բոլոր հրթիռները, այդ թվում՝ Ճապոնիային սպառնացողները:
Տարո Կոնոյի կարծիքով՝ Փհենյանը ամբողջական ապամիջուկայնացում անցկացնելու իր պարտավորվածությունից չի նահանջի: «Հյուսիսային Կորեայում բարձրագույն ղեկավարի խոստումը առանձնահատուկ նշանակություն ունի, հատկապես եթե այն գրավոր է տրվել: Կարեւոր է նաեւ այն, որ ամբողջական ապամիջուկայնացման մասին հայտնել են նաեւ երկրի ներսում: Կարծում եմ, որ նման իրավիճակում Հյուսիսային Կորեան իր պարտավորվածությունց չի հրաժարվի»,- ասել է Ճապոնիայի ԱԳ նախարարը:
Նրա խոսքով՝ Հուսիսային Կորեայի անվտանգության երաշխիքների հարցը դեռ պետք է հստակեցվի: «Դա կարող է լինել փաստաթղթի տեսքով՝ այնպիսի դրույթներով, որ ԱՄՆ-ն չի հարձակվի Հյուսիսային Կորեայի վրա, չի փորձի հատել 38 զուգահեռագիծը եւ տապալել այնտեղ գոյություն ունեցող ռեժիմը: Երաշխիքները կարող են ներկայացվել նաեւ որեւէ բազմակողմ կառույցի շրջանակում: Այս հարցը կքննարկվի»,- ասել է Ճապոնիայի ԱԳ նախարարը: 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Search