Artsakhpress

Միջազգային

Երկրաշարժ՝ Ճապոնիայում. կան զոհեր եւ տուժածներ

Ճապոնիայի արեւմուտքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվն անցել է 200-ից, հաստատվել է, որ զոհվել է 3 մարդ:

Երկրաշարժ՝ Ճապոնիայում. կան զոհեր եւ տուժածներ

Երկրաշարժ՝ Ճապոնիայում. կան զոհեր եւ տուժածներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ զոհված է համարվում 3 մարդ: Նրանց թվում է Տակացուկի քաղաքից մի 9-ամյա աղջիկ, ում դպրոցի լողավազանի մոտ ճզմել է պատը, փոխանցում է news.am-ը:
6,1 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան, ստորգետնյա ցնցումների ուժը կազմել է ճապոնական համակարգով 6 կամ 7 բալ:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Օսակա պրեֆեկտուրայի հյուսիսում, օջախը՝ 13 կմ խորությամբ:
Դադարեցվել է երկաթուղու, այդ թվում՝ «Սինկանկսեն» ճեպընթացի երթեւեկությունը: Չեղարկվել են Օսակայի օդանավակայանում չվերթները: Օսակա եւ Հյոգո պրեֆեկտուրաներում առանց էլեկտրականության է մնացել մոտ 170 հազար շենք ու բնակարան:
Կառավարությունը բացել է երկրաշարժի հետեւանքների վերացման շտաբ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Միայն գործից անտեղյակը կարող էր 2016 թ․ ապրիլյան պատերազմը «դիվերսիա» անվանել. Վիտալի Բալասանյանը նոր փաստեր է հրապարակում

Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին

Կտրականապես անընդունելի է Արցախը որևէ պետության մանդատի տրամադրելու հարցը. Էդմոն Մարուքյանը՝ Սամվել Բաբայանին

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ինչպե՞ս հայ պատանին նվաճեց «Голос дети»-ի ժյուրիին եւ ինչո՞ւ ընտրեց Մելաձեին. Միշայի խոստովանությունը` հաղթական ելույթից հետո

Ստեփանակերտում կազմակերպվել է «Երկու պետություն՝ մեկ հայրենիք» խորագրով ֆլեշմոբ (տեսանյութ)

Մեզ համար անկախ պետականությունը բարձրագույն արժեք է. Դավիթ Բաբայանը հակադարձում է Սամվել Բաբայանին

Մենք անկախ պետություն չենք հռչակել, որպեսզի լինենք այլ պետության մանդատի ներքո. խորհրդարանական բոլոր ուժերը հակադարձում են Սամվել Բաբայանին

Համահայկական խաղերն այս տարի կկայանան Արցախում

Search