Artsakhpress

Մշակույթ

Հունոտի կիրճում բացվել է առաջին կախովի կամուրջը

Նախօրեին Հունոտի կիրճում տեղի է ունեցել ‹‹ԱՀԱ Արմենիա›› (‹‹Armenian Hikers Associaton››-«Հայ լեռնագնացների ընկերակցություն-Արմենիա»)-ի ջանքերով կառուցված հայ լեռնագնաց Թելմա Ալթունի անվան կախովի կամուրջի բացման արարողությունը:

Հունոտի կիրճում բացվել է առաջին կախովի կամուրջը

Հունոտի կիրճում բացվել է առաջին կախովի կամուրջը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ‹‹Արցախպրես››-ի թղթակցի հաղորդմամբ՝ կամուրջն անցնում է Հունոտի կիրճի արգելոցի տարածքից դեպի «Զոնտիկներ» տանող ճանապարհով:
Իր խոսքում ‹‹ԱՀԱ Արմենիա››-ի ներկայացուցիչ Գևորգ Գասպարյանն ասել է, որ կախովի կամուրջի կառուցումն առաջին հերթին լուծում է անվտանգության խնդիրը, քանի որ նախորդն այդքան էլ հուսալի չէր:
‹‹Ամեն ինչ սկսվեց Թելմա Ալթունի՝ անցյալ տարվա վազքից, երբ նա հասել էր Հունոտի կիրճ և հազիվ էր անցել կամուրջի վրայով: Դրանից հետո նա խոստացավ, որ այդ հարցը կլուծվի: Արդյունքում Թելմա Ալթունի մարաթոնից գոյացած ողջ հասույթի տրամադրմամբ և ‹‹ԱՀԱ Արմենիա››-ի ջանքերի շնորհիվ այսօր ունենք նոր կամուրջ: Սա մեկնարկն է իրականացվող նախագծի, քանի որ մենք պլանավորում ենք այս արահետի՝ Շուշի-Քարին տակ հատվածում կառուցել 3 կամուրջ: Կատարված աշխատանքի արդյունքում արահետն ամբողջությամբ բարեկարգվել է:
Աշխատել ենք մոտ 15 օր: Ամենադժվարը թերևս այն էր, որ աշխատանքների մեկնարկի առաջին իսկ օրվանից անձրև էր տեղում: Դժվարանցանելի մասերը փոխվել են, կառուցվել են նոր արահետներ: Աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն մոտ 1-2 ամսվա ընթացքում՝ այդ կերպ լուծելով ոչ միայն կամուրջների, այլև արահետների դժվարանցանելիության հարցը››,- ավելացրել է Գ. Գասպարյանը:
‹‹Հայ լեռնագնացների ընկերակցության›› Լոս Անջելեսից կամավոր Ռոբերտ Ասարյանն էլ նշել է, որ մեծագույն սիրով և նվիրումով են ամեն անգամ ոտք դնում Արցախի հողում:
 
«Արցախը մեր տունն է: Մենք կառուցում ենք մեր տունը և շարունակելու ենք այդ նվիրական գործը››,- ասել է Ռ. Ասարյանը:
 
Իսկ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, շնորհակալություն հայտնելով նախաձեռնության կազմակերպիչներին, ընդգծել է, որ Հունոտի կիրճը վայր է, որը համալրում է Շուշիի ճարտարապետական հարստությունները:
 
‹‹Սա բնապատմական արգելոց է և ամբողջացնում է համալիրը: Անշուշտ, որքան բարեկարգվում է արգելոցը, այնքան ավելանում է զբոսաշրջիկների թիվը, և անհրաժեշտություն է առաջանում ներդնելու ավելի մեծ ռեսուրսներ››,- նշել է Ս. Շահվերդյանը:
 
Բացմանը ներկա էին ‹‹ԱՀԱ Արմենիա››-ի ավելի քան 40 անդամներ, զբոսաշրջիկներ, հյուրեր:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search