Շառլ Ազնավուրը կվերսկսի համաշխարհային շրջագայությունը սեպտեմբերին
Ֆրանսահայ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը, ով մայիսին ձեռքի կոտրվածք էր ստացել, համերգային շրջագայությունը կվերսկսի սեպտեմբերին։
Շառլ Ազնավուրը կվերսկսի համաշխարհային շրջագայությունը սեպտեմբերին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է panorama.am-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ազնավուրը վնասվածքի պատճառով դադարել է վերցրել, բեմ դուրս կգա հունիսի 30-ին Լոնդնում, բայց բժիշկները 94-ամյա երգչին խորհորրդ են տվել հետաձգել համերգային գործունեությունը։ Երգչի ներկայացուցիչն ասել է, որ դժբախտ պատահարի պատճառով Ազնավուրը կրկնակի կոտրվածք էր ստացել, այժմ ապաքինվում է, բայց բժիշկները կարծում են, որ այդ ընթացքն ավելի երկար ժամանակ կպահանջի, քան սպասվում էր, կձգվի մինչև օգոստոսի վերջ։
Մեծ Բրիտանիայում (հունիսի 30), Իսպանիայում (հուլիսի 14), Գերմանիայում (հուլիսի 21, օգոստոսի 4), Խորվաթիայում (օգոստոսի 16) նախատեսված համերգները հետաձգվում են։
«Երգիչը կարող է շարունակել իր համերգային շրջագայությունը սեպտեմբերին»,- հայտնել է երգչի ներկայացուցիչը։
Ակնկալվում է, որ Ազնավուրը կշարունակի իր համերգային ծրագիրը Սիդնեյից, այնուհետև համերգներ կունենա Տոկիոյում, Օսակում, Կիևում, Բրյուսելում։ Տարեվերջին նախատեսված են համերգներ Ֆրանսիայում։