Այսօր՝ հունիսի 19-ի առավոտյան, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական բաժնում մուտքի արտոնագիր ստանալու նպատակով օտարերկրյա զույգը եկել էր հարսանեկան շորերով։
Օտարերկրյա զույգը Արցախի ԱԳՆ-ում մուտքի արտոնագիր է ստացել հարսանեկան շորերով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արցախի ԱԳՆ թվիթերի միկրոբլոգում նշված է, որ սա առաջին դեպքն է, երբ մուտքի արտոնագիր է տրվում հարսանեկան շորերով ժամանած զույգին։