Artsakhpress

Տնտեսական

Պետնախարար Մարտիրոսյանը գյուղոլորտի պատասխանատուներին հանձնարարել է վերագնահատել գործող ծրագրերի արդյունավետությունը

Հունիսի 19-ին Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։

Պետնախարար Մարտիրոսյանը գյուղոլորտի պատասխանատուներին հանձնարարել է վերագնահատել գործող ծրագրերի արդյունավետությունը

Պետնախարար Մարտիրոսյանը գյուղոլորտի պատասխանատուներին հանձնարարել է վերագնահատել գործող ծրագրերի արդյունավետությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏհունիսի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ Գ. Մարտիրոսյանը նախ լսել է բերքահավաքի ընթացիկ աշխատանքների վերաբերյալ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի և «Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» տնօրենի պաշտոնակատար Հրանտ Սաֆարյանի զեկույցները։ Պետնախարարն ընդգծել է, որ բոլոր ջանքերը պետք է ուղղվեն բերքահավաքի անկորուստ կազմակերպմանն ու խոստացվածի համաձայն՝ առանց վճարումների ուշացման մթերման իրականացմանը։
 
Այնուհետև Գ․ Մարտիրոսյանը անդրադարձել է ոլորտում պետական քաղաքականության շրջանակում գործող մասնավորապես սուբսիդավորման, փոխառությունների և լիզինգի ծրագրերին՝ նշելով, որ դրանց արդյունավետությունը բարձրացնելու նպատակով առաջիկա մեկ ամսվա ընթացքում պետք է համապատասխան ամբողջական վերագնահատումներ և առաջարկություններ ներկայացվեն: Պետնախարարի խոսքով՝ անհրաժեշտ է խորացնել հանրային հատվածի հետ բաց աշխատանքը։ Այս առնչությամբ հանձնարարվել է հստակ քայլեր ձեռնարկել: «Բոլոր ծրագրերի վերաբերյալ պետք է համարժեք տեղեկատվություն ապահովել, որպեսզի հողօգտագործողը ժամանակին իմանա, ինչ հնարավորություններ է ստեղծել կառավարությունը: Բացի դրանից՝ անհրաժեշտ է ավելի պարզ ու մատչելի դարձնել գործող ընթացակարգերը: Այս հարցերում մենք հետևողական աշխատանք ենք իրականացնելու»,- ասել է Մարտիրոսյանը:
 
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ոլորտին վերաբերող այլ հարցեր:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Սահակյանը ներկայացրել է ՊԲ նոր հրամանատարին (տեսանյութ)

Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը խոսք է ուղղել բանակի անձնակազմին

Սերժ Սարգսյանը հրաժարվել է հանձնել շրջանները. Լուկաշենկո

Արցախում թխված մոտ 3 մետր երկարությամբ ժենգյալով հացը գրանցվել է «Դյուցազնագրքում» (լուսանկարներ)

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Անդրանիկի Աբրահամյանի համառոտ կենսագրությունը

«Արսենալ»-«Ղարաբաղ» խաղում հայ երկրպագուն Մոնթեի պատկերով շապիկով ու Արցախի դրոշով ներխուժեց խաղադաշտ

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը հանդես է եկել նոր առաջարկով

Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալ տեղափոխված 4 զինծառայողն էլ խիստ հսկողության տակ են, 3-ի վիճակը կայուն ծանր է

Search