Artsakhpress

Քաղաքական

Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը մտահոգիչ է ու դատապարտելի. Էդուարդ Շարմազանով

Ալբանիա կատարած այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունիսի 19-ին հանդիպել է ՍԾՏՀ ԽՎ-ում Հունաստանի պատվիրակության ղեկավար Կոնստանտինոս Մորֆիդիսի հետ:

Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը մտահոգիչ է ու դատապարտելի. Էդուարդ Շարմազանով

Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը մտահոգիչ է ու դատապարտելի. Էդուարդ Շարմազանով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունիցԷդուարդ Շարմազանովն անդրադարձել է հայ եւ հույն ժողովուրդների բազմադարյա բարեկամությանըընդհանուր պատմական անցյալինԱԺ փոխնախագահը կարեւորել է Հայաստանի եւ Հունաստանի միջեւ առկա հարաբերությունների ամրապնդումն ու համագործակցության ոլորտների ընդլայնումը:
Անդրադառնալով միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների համագործակցությանը՝ կողմերը կարեւորել են միմյանց աջակցելու անհրաժեշտությունը:
Խոսելով Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին՝ Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնելոր Հունաստանի խորհրդարանն այն կվավերացնի հնարավորինս սեղմ ժամկետում:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին՝ ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Հունաստանին՝ Ցեղասպանությունների ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծ ընդունելու համարՆա ընդգծել էոր Հայաստանի խորհրդարանն իր հերթին ընդունել է «Օսմանյան Թուրքիայի կողմից1915-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ հայտարարությունորի համահեղինակն է նաեւ ինքը:
«Հայերը եւ հույները ցեղասպանություն վերապրած ժողովուրդներ ենԹուրքիայի ապակառուցողական ու ժխտողական քաղաքականությունը մտահոգիչ է ու դատապարտելի»,- նշել է Էդուարդ Շարմազանովը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած իրադարձություններինՆա վստահություն է հայտնելոր ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի պաշտոնում լավագույն թեկնածուն անդամ պետությունների հետ որեւէ կոնֆլիկտ չունեցող եւ ժողովրդավարական արժեքների մեծ ավանդույթ ունեցող պետության ներկայացուցիչը պետք է լինիԱԺ փոխնախագահի համոզմամբ՝ գլխավոր քարտուղարի կարեւորագույն հատկանիշներից մեկը պետք է լինի անկողմնակալությունըինչը պետք է հաշվի առնվի ընտրությունների անցկացման գործընթացում:
Հանդիպմանը ներկա է եղել ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search