Artsakhpress

Մշակույթ

Հադրութում ևս կան մշակութաժամանցային բնույթի խնդիրներ. փոխնախարար

Հադրութի շրջանի «Տյաք» պետական պատմամշակութային արգելոցի տարածքում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աշխատակիցները հերթական անգամ հանդիպիպել են շրջանի երիտասարդության հետ:

Հադրութում ևս կան մշակութաժամանցային բնույթի խնդիրներ. փոխնախարար

Հադրութում  ևս  կան  մշակութաժամանցային բնույթի  խնդիրներ. փոխնախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության փոխնախարար Գայանե Գրիգորյանն ասել է, որ հանդիպման ընթացքում իրենք ներկայացրել են նախարարության կողմից երիտասարդության բնագավառում իրականացվող քաղաքականությունը, ծրագրերը, ֆինանսական ռեսուրսները: Ակտիվ քննարկումներ են տեղի ունեցել հոգևոր թեմայի մասին: Զրույց է ծավալվել նաև երիտասարդներին հուզող այլ հարցերի շուրջ:
«Ինչպես բոլոր շրջաններում, Հադրութում ևս, կան մշակութաժամանցային բնույթի խնդիրներ: Հանդիպմանը շրջանի Ջրակուս համայնքի երիտասարդները նշել են, որ, շինանյութեր լինելու դեպքում, իրենք պատրաստ են սեփական ուժերով իրենց համար կառուցել ժամանցի վայր:
Ցավոք, հանդիպման մասնակիցների կողմից նկատվել է որոշակի թերահավատություն հնչեցված հարցերի լուծման վերաբերյալ: Հուսով եմ, որ համատեղ ուժերով կկարողանանք լուծել առկա հինախնդիրները, ինչպես նաև կյանքի կոչել նախաձեռնող երիտասարդների կողմից առաջարկված գաղափարներն ու ծրագրերը»,-ավելացրել է փոխնախարարը:
Նա նշել է նաև, որ նախարարությունը փորձում է վերականգնել ազգային ավանդական խաղերը: Այս ուղղությամբ իրականացվում է տեղեկատվության հավաքագրում: Հանդիպման ժամանակ հադրութցիները ներկայացրել են իրենց շրջանում պահպանված ավանդական խաղերը:
Գ. Գրիգորյանն հավելել է, որ նման բնույթի հանդիպումներ կայացել են նաև Շահումյանի, Ասկերանի, Մարտակերտի, Շուշիի և Մարտունու շրջաններում: Առաջիկայում նախատեսվում է հերթական հանդիպում նաև Քաշաթաղի շրջանում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՊՆ բեռնատարի վթարի արդյունքում չորս զինվոր է մահացել

Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Զանգակատուն գյուղի մոտ ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել. համայնքապետ

Շուշիում կազմակերպվել է մոդելավորման բաժնի ուսանողների աշխատանքների ցուցադրություն

Արցախում առաջին անգամ պետբյուջեի եկամուտները կգերազանցեն ծախսերը. Ֆինանսների նախարար

Ունեմ շուրջ 115 հազար վաճառքի ենթակա տնկիներ. երիտասարդ այգեգործը պատմել է իր հաջողված բիզնեսի մասին

Փորձարկվել է հայկական արտադրության առաջին ռազմական ռոբոտը

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը գալիս են Հայաստան երեխա որդեգրելու

Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի դիմորդները տարեցտարի ավելանում են. մշակութային կրթօջախը 80 տարեկան է

Search