Artsakhpress

Տնտեսական

Կարկտահարությունից տուժած հողօգտագործողներին պետությունն աջակցություն է տրամադրում

Վերջին օրերին Արցախում տեղացած կարկուտը, անձրևը և ուժեղ քամին վնաս են հասցրել Ասկերանի, Հադրութի, Մարտունու և Քաշաթաղի շրջանների գյուղատնտեսական նշանակության մի շարք տարածքների:

Կարկտահարությունից տուժած հողօգտագործողներին պետությունն աջակցություն է տրամադրում

Կարկտահարությունից  տուժած  հողօգտագործողներին  պետությունն աջակցություն  է  տրամադրում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏհունիսի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին   «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել  է  ԱՀ   գյուղատնտեսության   փոխնախարար  Վիլեն  Ավետիսյանը:
Նա   նշել  է, որ,    ըստ իրենց  մասնագետների    ուսումնասիրությունների,  նախնական   տվյալներով     30-100 %-ով տուժել  է 10  հազար   հա  ցանքատարածություն:
Խոսելով   վնասների     փոխհատուցման   մասին՝   Վ.  Ավետիսյանն   ասել է, որ առայժմ պետության  կողմից  աջակցություն է տրամադրվել  Քաշաթաղի  շրջանի  հարավային  թևի   բանջարանաբոստանային  մշակաբույսերով    զբաղվող   հողօգտագործողներին.    աջակցություն  տրամադրելու գործընթացը   շարունակվում   է:
«Հողօգտագործողներին   համապատասխան  սնուցման  աշխատանքներ   իրականացնելու համար  անվճար  տրամադրվել է  ազոտական  պարարտանյութ: Շուրջ  700   հազար    սածիլ  էլ  տրամադրվել  է   այն  հողօգտագործողներին, որոնց բոստանաբանջարանոցային   կուլտուրաները վերականգնման  ենթակա  չեն»,-նշել  է   ոլորտի  պատասխանատուն:
Խոսելով   հացահատիկային  մշակաբույսերի   կրած   վնասների  մասին՝   Վ.  Ավետիսյանը  նաև    ասել է, որ  այդ   խնդիրների   լուծման  եղանակները  և   աջակցության  մեխանիզմներն  առայժմ     քննարկման  փուլում  են.     ԱՀ  կառավարությունը   դրանց  կանդրադառնա  բերքահավաքի  ավարտից   հետո:
Ներկայացնելով հացահատիկային մշակաբույսերի  բերքահավաքի արդյունքները՝  մեր  զրուցակիցն   ասել է, որ   ներկայումս  կատարվել  է  16  հազար  38  հա    բերքահավաք.  ընդհանուր   համախառն  բերքը   կազմել  է    29  հազար   798   տ, միջին  բերքատվությունը    հեկտարից   կազմել է   18, 6 ց:
Առանձնացնելով  ցորենի  և  գարու  բերքահավաքի   ցուցանիշները՝  Վ.  Ավետիսյանն  նշել  է, որ   հնձվել    է  573   հա    ցորեն,  որի   համախառն  բերքը   կազմել է  1383 տ.  միջին   բերքատվությունը  հա-ից  կազմել  է 24,1ց: Իսկ   գարու  ցանքատարածություններից  հնձվել  է  15  հազար  465  հա, որի  համախառն  բերքը    կազմել  է  28  հազար  415տ.   միջին  բերքատվությունը   18,4ց  է:
Ըստ    փոխնախարարի՝  ներկայումս  Ասկերանի   շրջանի Ակնա  տեղամասում     ևս   ճշտվում  են  բնական   աղետից  տուժած   վնասի    չափերը:
 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search