Artsakhpress

Մշակույթ

Շուշիում մեկնարկել է կավագործության առաջին սիմպոզիումը (տեսանյութ)

Այսօր՝ հունիսի 20-ին, Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել Արցախում առաջին անգամ անցկացվող «Բրուտ Արտ» կավագործության սիմպոզիումի բացման հանդիսավոր արարողությունը:

Շուշիում մեկնարկել է կավագործության առաջին սիմպոզիումը (տեսանյութ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏհունիսի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ սիմպոզիումը կազմակերպվել է Շուշիի «Նարեկացի» արվեստի միության, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության, ինչպես նաև «Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։
 
Սիմպոզիումի հանդիսավոր բացումն ազդարարվել է միության անդամներ Մարիա Կարապետյանի բեմադրությամբ, քանոնահար Ալեքսանդրա Հայրապետյանի և «Հեքիաթասաց», «Ազգային պար» ու «Քանոն» խմբակների մասնակցությամբ:
Այնուհետև օրհնանքի խոսքով հանդես է եկել Արցախի թեմի Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հովիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանը, ով նշել է, որ նմուշները, որոնք կպատրաստվեն այստեղ, պետք է ներկայացնեն ազգային արվեստը:
 
«Վստահ եմ՝ բրուտագործներն ունեն այդ հմտությունները, և մոտ ապագայում Շուշիում այս արհեստը ևս կզարգանա: Կավագործությունը մարդկության պատմությանը համահավասար հնություն ունի: Յուրաքանչյուր արհեստ պետք է շունչ առնի, որպեսզի ունենա կյանք: Այսօր սկիզբ ենք դնում մի այնպիսի գործի, որը, շունչ առնելով, կդառնա շարունակական»,- ասել է Տեր Անդրեաս քահանա Թավադյանը:
 
Այնուհետև սիմպոզիումի մասնակիցները, Շուշիի «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր ու գործադիր տնօրենները և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարը հանդես են եկել մամուլի ասուլիսով:
 
Իր խոսքում ԱՀ ՄԵՀԶ նախարար Սերգեյ Շահվերդյանը նշել է, որ բրուտագործությունն ունի հարուստ պատմություն, և պատահական չէ, որ ցանկացած պեղումների ժամանակ հայտնաբերվում են խեցիների հարյուրավոր նմուշներ, որոնցից շատերը նաև արվեստի գործեր են և ցուցադրվում են թանգարաններում:
«Որոշ ժամանակով մենք կորցրել էինք արհեստի այդ ճյուղը: Տարիներ շարունակ կազմակերպեցինք դասընթացներ, ստեղծեցինք վարպետաց թիմ: Այսօր ունենք ոչ միայն վարպետներ, այլև նրանց աշակերտած նոր մասնագետներ: Այս ամենի գագաթնակետը դարձավ սիմպոզիումի կազմակերպումը: Շատ կարևոր է նաև, որ թրծման գործընթացն իրականացվում է այն նույն տեխնոլոգիայով, որը կար հազարամյակներ առաջ»,- ավելացրել է Ս. Շահվերդյանը:
 
Շուշիի «Նարեկացի» արվեստի միության գործադիր տնօրեն Հայկ Պապյանն էլ ասել է, որ սիմպոզիումը ինքնին ավանդույթների պահպանում է: Ներկայացված թեմաներից մեկը նվիրված է լինելու Շուշիին, մնացած թեմաների ընտրությունը լինելու է ազատ:
 
Նրա խոսքով՝ սիմպոզիումը շարունակվելու է մինչև հուլիսի 5-ը, որի ընթացքում նախատեսվում են խեցեգործության բաց դասեր մասնակիցների նախաձեռնությամբ, իսկ վերջում կկազմակերպվի ցուցահանդես։
 
Մասնակից Ռոբերտ Ասկարյանն էլ կարևորել է նախաձեռնությունն՝ ընդգծելով, որ կավի հանդեպ տածած վերաբերմունքը բխում է մարդու ներաշխարհից:
«Այս նախաձեռնությունը պատահական չէ, քանի որ, կարծում եմ, Արցախի մյուս շրջաններում ևս հնարավոր է զարգացնել արհեստը: Սիմպոզիումի ընթացքում փորձելու եմ իմ ներդրումն ունենալ՝ կյանքի կոչելով նոր գաղափարներ»,- ավելացրել է Ռ. Ասկարյանը:
Բացման արարողությունից հետո երաժիշտ Լյուսի Խանյանը ներկայացրել է էթնո-էքսպերիմենտալ տարրերով պարուրված ստեղծագործություններ՝ կատարելով անհամատեղելի ոճերի միաձուլում և արտասովոր տարրերի կիրառում։ 
Միջոցառմանը ներկա էին ԱՀ Նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը, կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, արվեստագետներ, հյուրեր:

     

Քաղաքական

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search