Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, լիովին հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործնթացում իր՝ միջնորդի դերին:
Մոսկվան կշարունակի կառուցողական ներդրում ունենալ ղարաբաղյան խնդրի լուծման գործում. Զախարովա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է news.am-ը:
Նա նշել է, որ Ռուսաստանը կանի իրենից կախված ամեն հնարավոր բան՝ այս հակամարտության լուծման համար: «Ռուսաստանը կշարունակի կառուցողական եւ արդյունավետ ներդրում ունենալ այս խնդրի լուծման եւ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում: Մեզ համար դա շատ կարեւոր է»,- նշել է նա: