Artsakhpress

Հասարակական

ԱՀ պետնախարարը շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա կապակցությամբ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա կապակցությամբ:

ԱՀ պետնախարարը շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա կապակցությամբ

ԱՀ պետնախարարը շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա կապակցությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏհունիսի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասվում է.
«Հարգելի՛ բուժաշխատողներ
Ընդունեք ջերմագին շնորհավորանքներս ձեր մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ:
Անգնահատելի է ձեր վաստակը՝ սկսած Արցախյան գոյապայքարի առաջին օրերից մինչև այսօր: Դուք մշտապես կանգնած եք մեր պետության յուրաքանչյուր քաղաքացու կողքին՝ ի սպաս դնելով ձեր մասնագիտական հմտություններն ու կարողությունները:
Կարևորելով ձեր հանրային առաքելությունը և բարձր գնահատելով ձեր կատարած աշխատանքը՝ Արցախի իշխանությունները անում են հնարավորը՝ հանրապետության բուժհիմնարկների պայմանների բարելավման, տեխնիկական վերազինման և մասնագիտական վերապատրաստման ուղղությամբ:
Համոզված եմ, որ այսուհետ ևս ձեր մասնագիտական ներուժը կծառայեցնեք մեր ժողովրդի առողջության պահպանման ու բարելավման վեհ գործին»:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նախագահական ընտրություններին առաջադրվելու նպատակով սկսում եմ քաղաքական կոնսուլտացիաներ. Վիտալի Բալասանյան

Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ

«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի՝ ուժի միջոցով լուծման տարբերակը միշտ էլ օրակարգային է իրենց համար

Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

Ստեփանակերտի քաղաքապետարանը կազմակերպել է գրական-երաժշտական երեկո

Ամենայն հավանականությամբ, մեր կուսակցությունը ևս թեկնածու կառաջադրի. Վարդգես Բաղրյան

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 16- ին

Search